Կարմիր մոծակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր մոծակ
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Երկիր Հայաստան

«Կարմիր մոծակ», խորհրդային շրջանի հայկական երգիծական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1926-1927 թվականներին, Երևանում։ Խմբագիրներ՝ Արամայիս Երզնկյան, էդուարդ Խոճիկ[1][2]։

Ծաղրել է «բյուրոկրատական քաշքշուկը», վերհանել «հնից եկող կենցաղային արատներն ու հոռի սովորությունները», դեմ արտահայտվել խորհրդային իշխանության հակառակորդներին։ Տպագրել է էդուարդ Խոճիկի, Լեռ Կամսարի, Դերենիկ Դեմիրճյանի և այլոց երգիծական ստեղծագործությունները։ Աշխատակցել են ծաղրանկարիչներ Միքայել Արուտչյանը, Վահրամ Գայֆեճյանը։ 4-րդ համարը նվիրված է եղել Հակոբ Պարոնյանի մահվան 35-ամյակին։

2018 թվականին լույս է տեսել Համո Սուքիասյանի և Նարինե Երանոսյանի հեղինակած «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գիրքը։ Այն նվիրված է «Շեշտ», «Զուռնա», «Կարմիր մոծակ» երգիծաթերթերի հիմնադրման, ընթացքի, գրաքննական հալածանքի արդյունքում դրանց հրատարակության դադարեցման հանգամանքների բացահայտմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարմիր մոծակ, Երևան, 1926-1927 հրատարակության վայրեր, տպարանների ցանկեր, խմբագիրների և հրատարակիչների համառոտ ծանոթագրություններ
  2. «Կարմիր մոծակ» ամսագրի կազմաշապիկի նկարազարդում (1927)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 334