Էդուարդ Խոճիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Խոճիկ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1900(1900-02-03)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 29, 1961(1961-11-29) (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1921) և Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա (1926)
Մասնագիտությունլրագրող և երգիծաբան
ԱշխատավայրԿարմիր մոծակ և Ոզնի

էդուարդ Մամասի Խոճիկ (Խոճիկյան) (փետրվարի 3, 1900(1900-02-03), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 29, 1961(1961-11-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիծաբան, լրագրող, մշակութային գործիչ։

Խորհրդային ռեժիսոր Էդգար Խոճիկյանի հայրն է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Խոճիկը ծնվել է Թիֆլիսում։ 1921 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը (1921), սովորել Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում (1923 - 1926)։ Խմբագրել է «Զուռնա» (1924), «Կարմիր մոծակ» (1926 - 1927) երգիծական հանդեսները։ 1954 - 1961 թվականներին աշխատել է «Ոզնի» հանդեսում։ Բեմադրվել են նրա «Սերը ջրհորի ափին» (հրատարակված՝ 1928), «Մանկավարժական խորհուրդ», «Ազատություն» կատակերգությունները, ռուսերենից փոխադրած «Պապի կճուճը», «Տոմս մինչև Կիրովական» (հրատարակված՝ 1946) վոդևիլները։ Լույս է տեսել Խոճիկի «Տեր Բարսեղ. առակների և եղելությունների ժողովածու»-ն (1930)[2][3][4]։

Նկարահանվել է 1928 թվականին Հայֆիլմ կինոստուդիայի նկարահանած Տասնվեցերորդը համր գեղարվեստական ֆիլմում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերը ջրհորի ափին։ Լիրիկական կոմեդիա 1 գործողութեամբ, 1928։
  • Զուռնա։ Երգիծաթերթ։ Երևան, 1924։
  • Կարմիր մոծակ։ Երգիծական երկշաբաթաթերթ / Խմբ. կազմ՝ Ա. Յերզնկյան, Է. Խոճիկ։ Երևան։ Ա. հ., 1926-1927:
  • Տեր Բարսեղ. առակների և եղելությունների ժողովածու, Երևան, 1930։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ։ Մանկապարտեզների համար։ 2-րդ հրատ. /Կազմ.՝ Փ. Մ. Պողոսյան.- Երևան։ Լույս, 1967.- 240 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эдуард Ходжик
  2. Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005, էջ 625։
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան քարտարան, Խոճիկ, Էդուարդ, 1900-1961 (Personal Name)». opac1.flib.sci.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.(չաշխատող հղում)
  4. «Խոճիկ, Էդուարդ Մամասի».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 69