Միքայել Արուտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Արուտչյան
Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է Հուլիսի 6, 1897
Ծննդավայր Շուշի
Մահացել է Հունիսի 9, 1961
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Գործունեություն բեմադրող, նկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ


Միքայել Արուտչյանը (Հուլիսի 6, 1897, Շուշի - Հունիսի 9, 1961, Մոսկվա) հայ բեմադրող-նկարիչն է։ 1916 թվականին ավարտել է Բաքվի արական գիմնազիան, 1919 թվականին՝ Սարատովի բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցները։ Առաջին բեմական ձևավորումը կատարել է 1919 թվականին Սարատովի թատրոնում («Փաստաբան Պատլեն»)։ 1919–20 թթ-ին ծառայել է Հայկ Բժշկյանի (Գայ) հեծյալ կորպուսում։ Արուտչյանը 1921–23 թթ-ին սովորել է Բեռլինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1924– 1925 թթ-ին՝ Փարիզի Կոլառոսսի ակադեմիայում։ 1925 թվականին տեղափոխվել է Երևան։ Արուտչյանը 1928–39 թթ-ին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան, 1939– 1949 թթ-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչը։ Արուտչյանը ներկայացումներ է ձևավորել նաև Երևանի, Բաքվի, Թբիլիսիի, Լենինականի (այժմ՝ Գյումրի) թատրոններում։ Նա շարունակել է Գեորգի Յակուլովի նորարարական ավանդույթները, արմատապես վերափոխել հայ թատրոնի բեմական մշակույթը։

Ստեղծագործություններ[խմբագրել]

Արուտչյանը ձևավորել է շուրջ 100 ներկայացում, նաև գրքեր, կինոնկարներ, կրկեսային ատրակցիոն։

Գրաֆիկական գործեր[խմբագրել]

  • Գեորգի Յակուլովի դիմանկարը,
  • Հակոբ Կոջոյանի դիմանկարը,
  • Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», գրքի նկարազարդում,
  • Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ», գրքի նկարազարդում,
  • «Ֆաշիզմի դեմքը» նկարաշարը։

Թատերական ձևավորումներ[խմբագրել]

  • Դմիտրի Ֆուրմանովի «Խռովություն»,
  • Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» (1930 թ)
  • Մկրտիչ Ջանանի «Շահնամե», (1935 թ)
  • Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»,
  • Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» դրամատիկական,
  • Արմեն Տիգրանյանի «Անուշ»,
  • Հարո Ստեփանյանի «Լուսաբացին»,
  • Ջակոմո Պուչչինիի «Տոսկա»,
  • Հ. Ստեփանյանի «Լուսաբացին» օպերայի բեմադրության էսքիզ (1939 թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն)
  • Արտեմ Այվազյանի «Թափառնիկոս»,
  • Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերային ներկայացումների ձևավորումները։
  • «Բեկում»
  • «Խռովություն»
  • «Զրահագնացք 14-69» (1928 թ)
  • «Հրե կամուրջ» (1929 թ)
  • «Կացնի պոեմ» (1931 թ)
  • «Ալմաստ» (1933 թ)
  • «Ֆիգարո»
  • «Ամպրոպ» (1935 թ)
  • «Արսեն» (1937 թ)
  • «Մեծապատիվ մուրացկաններ» (1934 թ)
  • «Օթելլո» (1940 թ)

Կինոձևավորումներ[խմբագրել]

Արուտչյանը Հայֆիլմում նկարահանված մի շարք ֆիլմերի բեմադրող-նկարիչն է։