Կարեն Սարգսյան (սոցիոլոգ)
Կարեն Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 29, 1972 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կարեն Սարգսյան (մայիսի 29, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սոցիոլոգ, նախկինում զբաղեցրել Է եվրատլանտյան ինտեգրման հայկական կենտրոնի նախագահի պաշտոնը[1][2][3][4]։
Կարիերա և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականից Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավարի պաշտոնը[5]։ 2014-2017 թվականներին Սարգսյանն աշխատել է Հայաստանում Մալթայի հյուպատոսությունում՝ Երևանում։ Սոցիոլոգիայի դիպլոմ է ստացել Երևանի պետական համալսարանում։ 2005 թվականին Սարգսյանը պաշտպանել է տնտեսագիտության դոկտորական ատենախոսություն «Միգրացիոն հոսքերի կառավարում (տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերություն)» թեմայով[6]։
Սարգսյանը հաճախ է հանդես գալիս քաղաքական մեկնաբանություններով և վերլուծություններով Հայաստանում, Կովկասյան տարածաշրջանում և Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ[7][8][9][10][11]։ Սարգսյանը քննադատաբար է վերաբերվում Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությանը և դեմ Է Ռուսաստանի գլխավորած կազմակերպություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը[12]։ Սարգսյանն աջակցում է Հայաստանի եվրոպական ինտեգրմանը և երկրի մերձեցմանը Եվրոպական միության հետ քաղաքականության և անվտանգության ոլորտում[13][14]։ 2023 թվականի փետրվարի 21-ին Սարգսյանը ստորագրել է Հայաստանի քաղաքացիական հասարակության հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարությանը անհապաղ դիմել ԵՄ անդամակցության համար[15]։
Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի կաբինետի՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի քննադատն է[16]։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ 2018[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգսյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես «Մենք» դաշինքի անդամ։ «Մենք» դաշինքը ստացել է ընտրողների ձայների ընդամենը 2 տոկոսը՝ չկարողանալով որևէ ներկայացուցչություն ստանալ Ազգային ժողովում[17]։
2023 թվականի Երևանի քաղաքապետի թեկնածու[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թվականի հունիսի 21-ին Սարգսյանը «Արժանապատիվ Երևան» քաղաքական դաշինքի կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու 2023 թվականի սեպտեմբերի Երևանի ավագանու ընտրություններում[18]։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը և Գյունչակյանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը համատեղ Կարեն Սարգսյանին առաջադրել են որպես իրենց թեկնածու[18]։ Դաշինքը լուծարվել է 2023 թվականի օգոստոսին՝ ավագանու ընտրություններից առաջ, և Սարգսյանը հանել է իր թեկնածությունը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի հայերենից, տիրապետում է անգլերենին և ռուսերենին[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը | Armlur – Լուրեր Հայաստանից».
- ↑ «Ամեն ինչ ստեղծվում է ներքին ապստամբության համար․ Կարեն Սարգսյան. «Ա1+»».
- ↑ «Բաց հարթակ. հարցազրույց Կարեն Սարգսյանի հետ». www.1lurer.am.
- ↑ TV, Azat (2022 թ․ հունիսի 18). «Քեզ թվում է, որ չես ներկայացնում այս նյութը ուրեմն Հայաստանում չեն իմանում. Կարեն Սարգսյանը՝ Քերոբյանին». Your Site NAME Goes HERE.
- ↑ «Կարեն Սարգսյան. Ամբողջ տնտեսությունը պետք է ծառայի ռազմարդյունաբերությանը. «Հայաստանի Հանրապետություն»».
- ↑ «Supreme Certifying Committee». bok.am.
- ↑ Technologies, Peyotto. «Ապագա քաղաքական էլիտայի ձևավորման գործընթաց է․ Սոցիոլոգը՝ դասադուլի մասին (տեսանյութ)».
- ↑ «Ուկրաինան չի դատապարտել Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը Հայաստանի վրա. սոցիոլոգը սխալվում է». 2023 թ․ փետրվարի 27.
- ↑ «Իշխանության սասանումն է խնդիրը, ԼՂ-ն չէ․ Կարեն Սարգսյան․ Factor.am». Civic.
- ↑ «Կարեն Սարգսյան. «Երբ պայքարը քաղաքացիական է, հաճախ դիմություն-ընդդիմություն սահմանը ջնջվում է»». past.am. 2023 թ․ հունիսի 29.
- ↑ «Ինչո՞ւ են միայն ասում՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, բայց մնացած տարբերակները հանված են խաղից, չեն նշվում | Լրագիր». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «ՀԱՊԿ-ն վաղուց դադարել է գոյություն ունենալուց․ Կարեն Սարգսյան». oragir.news.
- ↑ «ԵՄ-ն ցուցադրում է տարածաշրջանի այլ երկրներին, որ Հայաստանը եվրոպական անվտանգության մի մաս է․սոցիոլոգ․ տեսանյութ». 2023 թ․ փետրվարի 23.
- ↑ «Հայաստանի քաղաքական և քաղաքացիական ուժերի հայտարարությունը երկրի ինքնիշխանության, քաղաքակրթական ընտրության և անվտանգային...». Hetq.am. 2022 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ «Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործում համախոհության մասին հայտարարություն». 2023 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Армении необходима люстрация. Увольнение всех, кто так или иначе связан с Россией». Aliqmedia. 2023 թ․ հունիսի 6.
- ↑ «ՄԵՆՔ Դաշինքի համամասնական ցուցակն ամբողջությամբ». A1Plus. 2023 թ․ հունիսի 28.
- ↑ 18,0 18,1 «Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն».
- ↑ https://www.linkedin.com/in/sargsyankaren?trk=feed_main-feed-card_feed-reaction-header