Կարեն Խուրշուդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խուրշուդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Հրաչիկի Խուրշուդյան
Ծնվել է4 մայիսի 1979
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, իրավաբան, գրական և հասարակական գործիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն
ԿրթությունԱրմավիրի համալսարան, Հյուսիսային համալսարան, ՀՀ ԳԱԱ
ԱնդամակցությունՀԳՄ
ԱմուսինԱստղիկ Արզումանյան
Զավակներ

Առնո Խուրշուդյան

Միհրան Խուրշուդյան

Կարեն Հրաչիկի Խուրշուդյան (մայիսի 4, 1979(1979-05-04), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, իրավաբան, գրական և հասարակական գործիչ, 2021 թվականից Հայաստանի գրողների միության անդամ[1], 2023 թվականից Հայաստանի գրողների միության վարչության անդամ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, պատմվածքներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Խուրշուդյանը ծնվել է 1979 թվականի մայիսի 4-ին Վաղարշապատ քաղաքում։ Հայրը՝ Հրաչիկ Ռազմիկի Խուրշուդյանը, մահացել է ավտովթարից։ Մայրը՝ Գայանե Մելքոնի Մելքոնյանը(հետագայում` Խուրշուդյան), եղել է ասմունքող, լեհական պարբերականը հրապարակել է նրան նվիրված հոդված։ Պապը՝ Ռազմիկ Սարգսի Խուրշուդյանը, եղել է Հունան Ավետիսյանի զինակիցը, հայտնի բացառիկ արիությամբ «Հուշեր Մեծ Հայրենականից» գրքում(գլուխ «Թամանցու օրագրից», էջ 98-104)[2]։ Տատիկը՝ Լիանը (Զարուհի Մուրադյան), Անդրանիկ Օզանյանի զինակից, մսավաճառ Զոխեցի Խաչոյի դուստրն էր, հայտնի էր քուֆթայի պատրաստման իր վարպետությամբ և առատաձեռնությամբ։

1985-1996 թվականներին սովորել է Վաղարշապատի Անաստաս Միկոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2021 թվականին ճանաչվել է դպրոցի պատվավոր սան։ 2022 թվականին Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի գրադարանն անվանակոչվել է բանաստեղծ Կարեն Խուրշուդյանի անունով։

Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի գրադարան

1996-2001 թվականներին ուսանել է Արմավիր համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝«Իրավագիտություն» մասնագիտությամբ։ 2001-2005 թվականներին ուսանել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ։ 2004-2005 թվականներին՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ-հայցորդ՝ Ռոբերտ Զավենի Ավագյանի ղեկավարությամբ։ 1985-2001 թվականներին Կարեն Խուրշուդյանը հաճախել է պարի դասընթացների՝ տարբեր պարուսույցների խմբերում( Մարգարիտա Գուրգենի խումբ (1985-1987), Ժաննա Խաչատրյանի խումբ(1987-1993), Իրինա Սարուխանյանի խումբ(մինչև 2001 թվական)։ Եղել է պարող, բազմաթիվ ազգային ու միջազգային մրցույթների դափնեկիր, պարուսույց։ Մասնակցել է բազմաթիվ պարահանդեսային պարերի մրցույթների և հանդես եկել «Զվարթնոց» պարահանդեսային պարերի անսամբլի կազմում Հայաստանի և արտերկրի բեմերում։ 2005 թվականից բնակվում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2005 թվականներին ղեկավարել է «Զվարթնոց» պարահանդեսային պարերի անսամբլը։

2001-2005 թվականներին աշխատել է որպես պարուսույց Պուշկինի անվան դպրոցում։

2001-2005 թվականներին եղել է պարուսույց Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում (ԱՕԿՍ)։

2008-2011 թվականներին եղել է Մարսելում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի վարչական քարտուղար։

2009 թվական, Շատո Գոմբերտի զբաղվածության կենտրոնում վարչական պատասխանատու։

2011-2014 թվականներ, Մարսելի բժշկական կլինիկայում բժշկական քարտուղար և թարգմանիչ։

2015-2016 թվականներ, Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսի օգնական։

2015 թվականից Բուշ Դյու Ռոն դեպարտամենտում պետծառայող՝ վարչական օգնական։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից՝ Մարսելի Խաչատուր Աբովյան Վարժարանի[3] ակտիվ անդամ, իսկ 2016 թվականից՝ նախագահ (պետական նույնացման համակարգում վարժարանի համարը՝ 500 745 112 000 10, Վարժարանի հռչակագրի պետական անդորրագիրի համարը N133013983)։ Նրա նախագահության օրոք Վարժարանն արձանագրել է գրանցումների նշանակալի զարգացում` 12 աշակերտից հասնելով 200 աշակերտի, որոնց ուսուցանել են 14-ից ավելի ուսուցիչներ, տնօրենների խորհրդի տարբեր տարքային 10 անդամ։ Ասոցիացիան, բացի հայոց լեզվից կազմակերպել է նաև մշակութային տարբեր դասընթացներ և նորեկների համար ֆրանսերենի ուսուցման դասեր։ Կարեն Խուրշուդյանն ավարտել է նախագահի պաշտոնում իր առաջին մանդատը նշանակալի ապոթեոզով՝ Ֆարոյի պալատում ֆրանսահայ նշանակալի բարերարների հետ միասին բարեգործական գալա, որի մասին զեկուցեցին և հրապարակեցին ֆրանսիական ազգային մամուլի կարևորագույն խմբագրականներ, մասնակցել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Ադրիանա Կարեմբոն և Մարտին Վասալը։

Խաչատուր Աբովյան Վարժարան 2019
Խաչատուր Աբովյան Վարժարան 2021

2021 թվականի ապրիլի 6-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի միջև կնքել է հուշագիր[4]։

2021 թվականի ապրիլի 8-ին Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի(ԵՄԱՊՔ) և Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի միջև կնքվել է ակադեմիական, մշակութայի, կրթական  աջակցությանն, ինչպես նաև ուսումնամեթոդական  և նյութատեխնիկական բազայի երկկողմ ամրապնդման, դասախոսկան  անձնակազմին  հրավիրելու համատեղ գիտահետզոտական, փորձի փոխանակման, կրթական ծրագրերի  մշակման կատարելագործման և ուսանողների պրակտիկայի կազմակերպման ուղղություններով համագործակցության հուշագիր։

2005 թվականի սեպտեմբերից Ֆրանսիայի Հայ Սկաուտ HSF ասոցիացիայի ակտիվ անդամ է(պետական նույնացման համակարգում ասոցիացիայի համարը՝ 430 047 704 000 19, Ասոցիացիայի հռչակագրի պետական անդորրագիրի համարը W133001625)։

2005- 2011 թվականներին եղել է JAF-ի Ֆրանսիայի հայ երիտասարդների ասոցիացիայի անդամ, պարուսույց (պետական նույնացման համակարգում ասոցիացիայի համարը՝ 431 907 369 000 18): «Արարատ մոն ամուր» ներկայացման համար վերաբեմադրել է Վանուշ Խանամիրյանի «Փարաջանովի կոլաժներ» խորագրով գեղարվեստական մասը։

2007 թվականից՝ որպես հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի քարտուղար, այնուհետև մեծ խորհրդի անդամ։ CCAF-SUD[5] հանդիսանում է Ֆրանսիայի հարավում հայկական համայնքի ներկայացուցչական մարմինը՝ «Հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը» (պետական նույնացման համակարգում ասոցիացիայի համարը՝ 501 192 611 000 17, ասոցիացիայի հռչակագրի պետական անդորրագիրի համարը W133000605)։

2019 թվականին ընտրվել է համանախագահ,

2019 թ-ին ընտրվեց CCAF SUD Հայկական Կազմակերպությունները Համակարգող Խորհրդի համանախագահ

2020 թվականին ընտրվել է փոխնախագահ[6]։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրից Կարեն Խուրշուդյանը ֆեսբուքյան էջով հրապարակել է «Հրատապ օգնություն Հայաստանին» ծրագիրը, որի արդյունքում համակարգվել և Հայաստան է ուղարկվել տասնյակ տոննա քաշով հումանիտար օգնություն[7][8]։

2021 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած «Եվրոպայի հայերի միության» խորհրդի առցանց ժողովին ընտրվել է հոգաբարձության խորհրդի անդամ։

2020 թվական, Հայ ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) հիմնադիր անդամ։ ՀԱԱ (ANA)[9] Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ստեղծված կազմակերպություն է՝ կոչված ներկայացնելու նոր ճանապարհ սփյուռքի միավորման համար։

Գրական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Խուրշուդյանը մի քանի գրքի հեղինակ է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, հնդկերեն։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աստծո Ոստան»[10], Երեւան, Արմավ հրատարակչություն, 2020, 99 էջ։
  • «Սահարայի մենավորը», Երեւան, Արմավ հրատարակչություն, 2021, 202 էջ։
  • «Աշխարհն իմ շուրթերին», Երեւան, Արմավ հրատարակչություն, 2022, 299 էջ։ Ժողովածուն ներառում է տարբեր տարիների գրած բանաստեղծությունները, որոնք թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն և հինդի լեզուներով։ Թարգմանությունների հայերեն բնագրերը տրվում են գրքի սկզբնամասում։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում

Կարեն Խուրշուդյանը կատարել է գեղարվեստական թարգմանություններ։ Բնագրային թարգմանությամբ լույս են տեսել հետևյալ գրքերը․

  • 2023 թվական, Պոլ Էլյուար «Ցավի մայրաքաղաք, որին հաջորդում Է սեր պոեզիա»(բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2023, 235 էջ։
  • 2023 թվական, Բորիս Վիան (Վերնոն Սյուլիվան) «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է»(բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2023, 171 էջ։

Համահեղինակային ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021 թվական, «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» մատենաշարի «Ֆրանսիայի մագնիսական ուժը», բանաստեղծություններ, էջ 111-115։
  • 2022 թվական, Արդի հայ պոեզիա, «ՍՐՏԱԳԻՐ» անթոլոգիա, ՀԳՄ, «Արմավ» հրատարակչություն, էջ 206-207։
  • 2023 թվական, «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» մատենաշարի «Ամերիկան հեռու և մոտ» ժողովածու, ՀԳՄ, բանաստեղծություններ, էջ 88-89։
  • 2024 թվական, Արդի հայ պոեզիա, «Պոեզիա» անթոլոգիա, ՀԳՄ, «Ծիծեռնակ» հրատարակչություն, էջ 151 -152։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Բառերի հեղինակ Երաժշտության հեղինակ Կատարող
2020 Ապրելու ենք[11] Կարեն Խուրշուդյան,Մարինե Գյուլումյան Մարինե Գյուլումյան Հակոբ Ղասաբյան, Կառոլին Յորգանցյան, Մադլեն Սինգեր/Տաբանու, Էրմոնիա, Անգինե Ռաստքելենյան, Լիլիան
2021 Մայրիկ[12] Կարեն Խուրշուդյան Մարինե Գյուլումյան Վարդուհի Աբրահամյան
2021 Իմ քաղաք[13] Կարեն Խուրշուդյան Միլենա Մութաֆյան Միլենա Մութաֆյան
2021 Արի Կարեն Խուրշուդյան Մարինե Գյուլումյան Քրիստինե Պեպելյանը
2022 Առյուծածին մայրեր Կարեն Խուրշուդյան Մարինե Գյուլումյան
2022 Օրերը Կարեն Խուրշուդյան Միլենա Մութաֆյան Միլենա Մութաֆյան
2023 Սիրուն խոսքեր Կարեն Խուրշուդյան Միլենա Մութաֆյան Միլենա Մութաֆյան
2023 Բալլադ - Ձոն հայրենիքիս[14] Կարեն Խուրշուդյան Արամ Խաչատրյան Ադամ Բարո

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվական, Հայ առաքելական եկեղեցու և Հայաստանի գրողների միության հետ համատեղ իրականացվող «Կանթեղ» թարգմանական մրցանակաբաշխության դափնեկիր[15]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սփյուռքահայ գրողների ցանկ, ՀԳՄ կայքէջ
  2. (ՀԱՅԿ. ՍՍՀ «Գիտելիք» Ընկերություն, ԴՈՍԱԱՖ-Ի Հանրապետական կոմիտե, Երևան 1968, խմբագիր Աշոտ Հարությունյան
  3. Խաչատրուր Աբովյան Վարժարան
  4. Հուշագիր՝ ՀՊՄՀ-ի և Մարսելի «Խաչատուր Աբովյան» վարժարանի միջև
  5. 5,0 5,1 «CCAF-SUD». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  6. Սփյուռքը հարկավոր է պահել աչքի լույսի պես. Կարեն Խուրշուդյան
  7. «Հրատապ օգնություն Հայաստանին» ծրագիրի
  8. «Հրատապ օգնություն Հայաստանին» ծրագիրի
  9. ՀԱԱ
  10. Աստծո Ոստան
  11. Ապրելու ենք
  12. Մայրիկ
  13. Իմ քաղաք
  14. Բալլադ - Օդ իմ հայրենիքին
  15. https://www.armenpress.am/arm/news/1121992.html, «Կանթեղ» մրցանակաբաշխության դափնեկիրները
  16. «Կոմիտասի արձանի պղծումը ծայրահեղական «Գորշ գայլեր»-ի քաղաքականությունն է. Կարեն Խուրշուդյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  17. Լուրեր Հ1
  18. Ֆրանսահայ գրողի երկխոսությունն աշխարհի հետ