Կարակալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարակալ
Կարակալ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Caracal caracal
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 552775
NCBI 61394

Կարակալ կամ տափաստանային լուսան (լատ.՝ Caracal caracal), կատվազգի գիշատիչ կաթնասուն: Երկար ժամանակ կարակալը համարվում էր լուսանի (Lynx) ենթատեսակներից մեկը, որին նա նման է արտաքինից, բայց տարբեր որոշ գենետիկական շղթաներով: Չնայած դրան կարակալը ավելի մոտիկ է լուսանին, քան կատվին:

Կարակալը հիշեցնում է լուսանին, բայց չափերով նրանից փոքր է, ավելի գեղեցիկ կեցվածք ունի և միատոն գունավորում: Մարմնի երկարությունը 65-82 սմ է, պոչինը` 25-30 սմ, ուսերի բարձրությունը` մոտ 45 սմ. քաշը` 11-19 կգ: Ականջները վրձնիկներով (5 սմ):