Ջահան Կարախանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ջահան Կարախանյան | |
---|---|
մայիսի 2, 1918[1] - դեկտեմբերի 22, 1943[1] (25 տարեկան) | |
Ծննդավայր | Կողբ, Հայաստան[1] |
Մահվան վայր | Ղրիմ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Ղրիմ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | շարքային |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Ջանգիր Սարգսի Կարախանյան, (մայիսի 2, 1918[1], Կողբ, Հայաստան[1] - դեկտեմբերի 22, 1943[1], Ղրիմ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (հետմահու, 1944), սակրային ջոկի հրամանատար,
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Ալավերդու շրջանի Շնող գյուղի միջնակարգ դպրոցը (1937 թվականին), 1938 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Մասնակցել է Լեհաստանի դեմ խորհրդային ագրեսիային և Խորհրդա-ֆիննական պատերազմին («Ձմեռային պատերազմ»)։ Խորհրդա-գերմանական ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») տարիներին, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում, մասնակցել է Կովկասի համար մղվող մարտերին։ Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել հետմահու՝ Նովոռոսիյսկից Վերխնի Բականսկ տանող ճանապարհին գտնվող երկաթուղային կամուրջն ականազերծելու և հարձակվող խորհրդային զորամասերի համար ուղի բացելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է դիվիզիայի հրամանատարության համար նոր դիտակետ կառուցելիս։
Վախճանի վայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաղված է Ղրիմի Բաքու գյուղի[2] եղբայրական գերեզմանոցում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձանը կանգնեցված է հայրենի գյուղում՝ իր անունը կրող միջնակարգ դպրոցի բակում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.։ ISBN 99930-4-342-7
- Герои боев за Крым. Симферополь, 1972. стр 125—126
- Школа мужества. Ереван, 1971. 311—352
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Герои Советского Союза: Краткий биографический словарь. Т.1. М., 1987
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջահան Կարախանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 295)։ |