Ջահան Կարախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կարախանյան (այլ կիրառումներ)

Ջահան Սարգսի Կարախանյան, (մայիսի 2, 1918, Կողբ, ՀԽՍՀ - դեկտեմբերի 22, 1943, գյուղ Բաքու (Ղրիմ), Խորհրդային Միության հերոս (Մայիսի 16, 1944 թվական), սակրային ջոկի հրամանատար, ԽՍԿԿ անդամ 1941 թ-ից։

Ավարտել է Ալավերդու (այժմ՝ Թումանյան) շըրջանի Շնող գյուղի միջնակարգ դպրոցը (1937թ․), 1938-ին զորակոչվել է կարմիր բանակ։ Մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի, Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը և սպիտակ ֆինների դեմ պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում, մասնակցել է Կովկասի համար մղվող մարտերին։ Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել ետմահու՝ Նովոռոսիյսկից Վերխնի Բականսկ տանող ճանապարհին գտնվող երկաթուղային կամուրջն ականազերծելու և ԽՍՀՄ հարձակվող զորամասերի համար ուղի բացելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է դիվիզիայի հրամանատարության համար նոր դիտակետ կառուցելիս։ Թաղված է Ղրիմի Բաքու գյուղի եղբայրական գերեզմանոցում։ Արձանը կանգնեցված է հայրենի գյուղում՝ իր անունը կրող միջնակարգ դպրոցի բակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png