Կատվադաղձ խուլեղինջատերև
Կատվադաղձ խուլեղինջատերև | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ցեղ | Կատվադաղձ (Nepeta) |
Տեսակ | Կատվադաղձ խուլեղինջատերև (N. lamiifolia) |
Միջազգային անվանում | |
Nepeta lamiifolia |
Կատվադաղձ խուլեղինջատերև (լատին․՝ Nepeta lamiifolia), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-50 սմ բարձրությամբ բազմամյա բույս է։ Տերևները եռանկյուն-կլորավուն են, սրտաձև հիմքով, ստորինները՝ երկար կոթուններով։ Ծաղիկները խմբված են խիտ կիսահովանոցային ծաղկաբույլերում, ստորինները իրարից հեռացած են, վերինները՝ համարյա գլխիկանման խմբված։ 8-10 մմ երկարությամբ բաժակը թեք հատվածով է և 5 ատամիկներով։ 20 մմ երկարությամբ պսակը մանուշակագույն է, երկշուրթ։ Էրեմները մերկ են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Սևանի (Սևանի լեռնաշղթա) և Գեղամի (Ակնա լճի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակը, բացի Հայաստանից, հանդիպում է Արևելյան Կովկասում, Փոքր Ասիայում և Իրաքում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ենթալպյան և ալպյան գոտում` ծովի մակարդակից 2000-3200 մ բարձրությունների վրա, քարքարոտ տեղերում, քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբերին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հայտնի է 2 պոպուլյացիա՝ Սևանա լճի ավազանի բարձրադիր տարածքներում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Կապված հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության հետ տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների նվազում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատվադաղձ խուլեղինջատերև» հոդվածին։ |
|
|