Կառլեն Թոփչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կառլեն Թոփչյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 14, 1937(1937-02-14)[1]
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մահացել էապրիլի 11, 2017(2017-04-11)[2] (80 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդաշնակահար և մանկավարժ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կառլեն Խաչատուրի Թոփչյան (փետրվարի 14, 1937(1937-02-14)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 11, 2017(2017-04-11)[2], Երևան, Հայաստան), հայ դաշնակահար, մանկավարժ։ ՀՀ վաստակավոր արտիստ (1977), պրոֆեսոր (2002)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1937 թվականին Գյումրիում։

1951-54 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ավարտել Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի, 1960 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի (Ռ. Անդրիասյանի դասարան) դաշնամուրի բաժինները։ 1958–1962 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի, իսկ 1962–1978 թվականներին՝ Հայաստանի պետական երգչախմբի կոնցերտմայստեր։ 2002 թվականից պրոֆեսոր է։

1978–1981 թվականներին ապրել է Եգիպտոսում։

1981–2017 թվականներին դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում որպես նվագարանների ամբիոնի վարիչ[3]։ 1868-2006 թվականներին եղել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի գործիքային ամբիոնի վարիչ։ Գոհար Գասպարյանի, Պավել Լիսիցյանի, Զարուհի Դոլուխանյանի, Միհրան Երկաթի, Մարիա Բիեշուի, Ժ. Հեյնե-Վագներեի, Լուսինե Զաքարյանի և ուրիշների հետ որպես կոնցերտմայստեր շրջագայել է մի շարք երկրներում։

Կազմել և հրատարակել է դաշնամուրի ձեռնարկներ («Երաժշտական երկերի քրեստոմատիա», 1998, համահեղինակ՝ Հ. Իսպիրյան, «Հայկական մեղեդիների մշակումներ և փոխադրումներ դաշնամուրի համար», 2008, «Դաշնամուրի ձեռնարկ երաժշտական դպրոցների I–VII դասարանների համար», 1998)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://arar.sci.am/dlibra/publication/351713/edition/324013/content էջ 266
  2. 2,0 2,1 2,2 Կյանքից հեռացավ պրոֆեսոր Կարլեն Թոփչյանը
  3. «Կյանքից հեռացավ պրոֆեսոր Կարլեն Թոփչյանը». aspu.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։