Միհրան Երկաթ
Միհրան Արմենակի Երկաթ (1921, փետրվարի 2 - 1986), հայ օպերային երգիչ, բարիտոն, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։
Ծնվել է Կ. Պոլսում։ 1923-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է Եգիպտոս, բնակություն հաստատել Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ ստացել է երաժշտական կրթությունը։ 1941-ին առաջին անգամ հանդես է եկել Կահիրեի արքայական օպերայում մի քանի դերով։ 1948-ին ներգաղթել է Հայաստան և ընդունվել Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը` որպես մեներգիչ։ Այդ թատրոնում կատարած դերերից են` Արշակ 2-րդ, Թաթուլ («Ալմաստ»), Մոսի («Անուշ»), Ռուբեն («Արծվաբերդ»), Ժերմոն («Տրավիատա»), Ռենատո («Բալ-մասկարադ»), Դեմոն («Դևը»), Ֆրեդերիկ («Լակմե»), Էսկամիլիո («Կարմեն»), Կոմս դը Լունա («Տրուբադուր») և այլն։ Ռիգոլետտոյի դերերգով հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող», էջ 314։