Կամիլա Վալեխո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամիլա Վալեխո
իսպ.՝ Camila Antonia Amaranta Vallejo Dowling
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1988(1988-04-28) (35 տարեկան)
ԾննդավայրՍանտյագո, Չիլի
Քաղաքացիություն Չիլի
ԿրթությունՉիլիի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, աշխարհագրագետ և student leader
Զբաղեցրած պաշտոններՉիլիի Պատգամավորների պալատի անդամ, Չիլիի Պատգամավորների պալատի անդամ և minister Secretary General of Government of Chile?
ԿուսակցությունՉիլիի երիտասարդ կոմունիստներ և Չիլիի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքcamilavallejodowling.blogspot.com
Ստորագրություն
Изображение автографа
 Camila Vallejo Dowling Վիքիպահեստում

Կամիլա Անտոնիա Ամարանտա Վալեխո Դաուլինգ (իսպ.՝ Camila Antonia Amaranta Vallejo Dowling, ապրիլի 28, 1988(1988-04-28), Սանտյագո, Չիլի), չիլիացի կին հասարակական և քաղաքական գործիչ, Չիլիի ուսանողական և կոմունիստական շարժումների ակտիվիստ։ Չիլիի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի շրջանավարտ է (դիպլոմն ստացել է 2013 թվականի հուլիսին)։

2010 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի նոյեմբերը Չիլիի համալսարանների ուսանողական ֆեդերացիայի նախագահն է («Federación de Estudiantes de la Universidad de Chile»). «FECh»-ի գործունեության 105 տարվա ընթացքում մեկ այլ կոմունիստից` Մարիսոլ Պրադոյից հետո (1997-1998) երկրորդ չիլիացին է, որ գլխավորել է երկրի ուսանողական համայնքը։ «Չիլիի երիտասարդ կոմունիստներ» և «Չիլիի կոմունիստական կուսակցություն» երիտասարդական կազմակերպությունների անդամ է։ 2011-2013 թվականների ուսանողական բողոքարկումների խոսնակներից մեկն է։ 2013 թվականից Չիլիի խորհրդարանի պատգամավոր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիլա Վալեխոն Ռեյնալդո Վալեխոյի և իռլանդական ծագմամբ Մարիելա Դաուլինգի դուստրն է, որոնք Սալվադոր Ալյենդեի նախագահության և 1973 թվականի ռազմական հեղաշրջման ժամանակ Չիլիի կոմունիստական կուսակցության անդամներ էին։ Երկրաբաշխ և սոցիալիստական գործիչ Խորխե Դաուլինգ Դեսմադրիլի ծոռն է։ Մանկությունն անցել է Լա Ֆլորիդա և Մակուլ կոմունաներում, միջնակարգ կրթությունն ստացել է Լա Ֆլորիդայի «Colegio Raimapu» մասնավոր դպրոցում։ 2006 թվականին նա ընդունվել է Չիլիի համալսարանի ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետի աշխարհագրության բաժին, որի ամբողջական դասընթացն ավարտել է գերազանցությամբ 2013 թվականի հուլիսին։

Ուսանողական շարժման ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանական միջավայրում նա ներգրավված էր ձախ շարժման մեջ և 2007 թվականին միացել է «Չիլիի երիտասարդ կոմունիստներ» կազմակերպությանը[1]։ 2008 թվականին դարձել է Չիլիի համալսարանների ուսանողական ֆեդերացիայի անդամ, որի նախագահ ընտրվել է 2010 թվականի նոյեմբերին (նրա օգտին տրվել է 2918 ձայն, կամ ձայների 35,16%-ը)։ 2011 թվականի դեկտեմբերին կայացած հերթական ընտրություններին նա ստացել է ավելի շատ ձայներ` 3864 (29,1%) ձայն, բայց ձայների քիչ տարբերությամբ (190 ձայն) զիջել է «Ինքնավար ձախի» ներկայացուցիչ Գաբրիել Բորիչին (30,5%)՝ զբաղեցնելով նրա փոխնախագահի պաշտոնը։

Կամիլա Վալեխո, Մյունխեն, 2012 թվականի փետրվար

Կամիլա Վալեխոն Խիորխիո Ջեքսոնի (Չիլիի կաթոլիկ համալսարան) և Կամիլո Բալեսթերոսի (Սանտյագո դե Չիլի համալսարան) հետ 2011 թվականին Չիլիում ուսանողական բողոքի ակցիաների հիմնական կազմակերպիչներից և առաջնորդներից մեկն էր՝ ընդդեմ Սեբաստիան Պինյերայի կառավարության կրթության կոմերցիալիզացիայի վերաբերյալ նեոլիբերալ նախաձեռնությունների[2]։

Ուսանողների հետ համերաշխությունն ընդգրկել է հասարակության զգալի հատվածները. չիլիացիների «կաթսաներով ակցիաներն» ուղեկցվել են արհմիությունների կողմից հայտարարված 48-ժամյա համընդհանուր գործադուլով։ 2011 թվականի օգոստոսի 21-ին Կամիլան համընդհանուր անվճար կրթության համար ղեկավարել է Չիլիի երիտասարդական ցույցերը, որին մասնակցում էին միլիոնավոր մարդիկ[3]։

Ճանաչում և հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարիզմատիկ աղջիկը ձեռք է բերել համազգային և միջազգային հեղինակություն. նրան որակել են որպես 21-րդ դարի Չիլիի կոմունիստական շարժման կարևորագույն գործիչ[4] և Գլադիս Մարինի խորհրդանշական իրավահաջորդ[5]` համեմատած սուբկոմանդատ Մարկոսի[6]։ Կամիլային այլ կերպ անվանել են «Կարմիր Կամիլա», «Խաղաղ ուսանողական հեղափոխության վալկիրիա» և նույնիսկ «նոր Ուլրիկա Մայնհոֆ»[7]։ Բոլիվիայի փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան Վալեխոյին սեր է խոստովանել և բոլիվիական ժողովրդի անունից առաջարկել իր լիակատար աջակցությունը։

Կամիլա Վալեխոն ցույցի ժամանակ, 2011 թվական
Կամիլա Վալեխոն Ֆրանկֆուրթում, 2012 թվական
Կամիլա Վալեխոն 2015 թվականի սեպտեմբերին

Միևնույն ժամանակ Չիլիի իշխանություններն ակնհայտ թշնամանքով արձագանքել են ուսանողական շարժման առաջնորդին. մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Տատյանա Ակունյան նույնիսկ հայտարարել է, որ «Վալեխոյի սպանությունը վերջ կդնի ձանձրալի ցույցերին»[8]։ Կամիլա Վալյեխոյի կյանքին սպառնացող վտանգների պատճառով Չիլիի Գերագույն դատարանը որոշել է 2011 թվականի օգոստոսին նրան տրամադրել ոստիկանության պաշտպանություն[9]։

2011 թվականի դեկտեմբերին «The Guardian» ընթերցողների կողմից առցանց քվեարկության ձայների մեծ գերակշռությամբ Կամիլա Վալեխոն ընտրվել է «Տարվա մարդ»[10]։ 2012 թվականի սկզբին Նորվեգիայի «Amnesty International Student Network»-ը նրան շնորհել է «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխարհի ուսանողների առաջնորդ 2011» կոչումը։

Հետագա քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերին Կոմկուսի կենտրոնական կոմիտեի 13-րդ համագումարի ժամանակ ընտրվել է Փարիզում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ում ելույթ ունենալու համար, որտեղ նա նաև հանդիպումներ է ունեցել Ստեֆան Էսելի և Էդգար Մորենի հետ։ 2012 թվականի հունվարին թողարկվել է «Մենք կարող ենք աշխարհը փոխել» («Podemos cambiar el mundo») գիրքը, որն իր հոդվածների, սյունակների և ելույթների ժողովածու է։

2012 թվականի նոյեմբերին Չիլիի կոմունիստական կուսակցությունն առաջադրել է Վալեխոյի թեկնածությունը Չիլիի խորհրդարանում։ Կուսակցության որոշմամբ՝ Վալեխոն սատարել է սոցիալիստ Միշել Բաչելետին, որի հետ հանդիպել է 2013 թվականի հունիսի 15-ին՝ նախագահական աթոռի համար պայքարում։

2013 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո նա անցել է Չիլիի պատգամավորների պալատ՝ Լա Ֆլորիդայի շրջաններից մեկում ստանալով ձայների 43%-ը` երկրի լավագույն ցուցանիշներից մեկը։ Նրա հետ որպես պատգամավորներ ընտրվել են նաև մի քանի այլ ուսանող բողոքականներ, այդ թվում՝ նրա համախոհ անձնավորությունը՝ չիլիացի կոմերիտական Կառոլ Կարիոլի գլխավոր քարտուղարը։ 120 պատգամավորների մեջ դառնալով ամենաերիտասարդը՝ Կամիլա Վալեխոն 2014 թվականի մարտի 11-ին զբաղեցրել է պատգամավորի պաշտոնը։ Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պաշտպանության, կրթության, գիտության և տեխնիկայի ամենօրյա խորհրդարանական կոմիտեների անդամ է։

Վերընտրվել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, բայց արդեն մեկ այլ շրջանից (12)՝ հավաքելով 47,7 հազար ձայն (13,7%)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերից ամուսնացած է ծագումով կուբացի բժիշկ Խուլիո Սարմիենտոյի հետ, որը Չիլիի ուսանողական շարժման նախկին առաջնորդներից և Չիլիի երիտասարդ կոմունիստներից մեկն է[11][12]։ 2013 թվականի ապրիլին նրանք հայտարարել են երեխայի սպասելու մասին, իսկ նույն թվականի հոկտեմբերի 6-ին ծնվել է նրանց դուստրը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aldea, Sofía (2011 թ․ մայիսի 16). «Compañera Camila». Revista Paula. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  2. Нил Никандров. Чили: молодёжь в борьбе с либеральным режимом Արխիվացված 2011-09-13 Wayback Machine
  3. Миллион студентов потребовали «образования для всех» на митинге в Чили
  4. El Partido Comunista y su recambio generacional: Karol Cariola, Camila Vallejo y Camilo Ballesteros encabezan el «comunismo joven» Արխիվացված 2012-04-01 Wayback Machine, CNN Chile, 3 October 2011
  5. Francisco Vidal sobre Camila Vallejo: «Es la Gladys Marín del Siglo XXI» Արխիվացված 2011-11-21 Wayback Machine, El Dinamo, 23 August 2011
  6. Chile’s Commander Camila, the student who can shut down a city, The Guardian, August 24, 2011
  7. Картинка дня: протесты в Чили и пламенная Камила
  8. Чили захлестнули протесты. Всеобщая забастовка переросла в уличные беспорядки
  9. Corte Suprema acoge amparo a favor de Camila Vallejo y ordena rondas policiales, Emol, August 23, 2011
  10. «The Guardian readers vote Chile's student leader Person of the Year | Video». Reuters.com. 2011 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. «Camila Vallejo está embarazada». Cooperativa.cl. 2012 թ․ փետրվարի 12. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  12. «Julio Sarmiento es el padre del hijo que espera Camilo Vallejo». Nación.cl. 2012 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  13. «Nació bebé de Camila Vallejo: Fue niña y pesó 3 kilos 355 gramos» (իսպաներեն). Emol.com. 2013 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլա Վալեխո» հոդվածին։