Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 27, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Պղնձե հեծյալ
Պղնձե հեծյալ

Սանկտ Պետերբուրգ (ռուս.՝ Санкт-Петербург, օգոստոսի 18, 1914 - հունվարի 26, 1924՝ Պետրոգրադ, հունվարի 26, 1924 - սեպտեմբերի 6, 1991՝ Լենինգրադ), բնակչությամբ Ռուսաստանի երկրորդ քաղաքը։ Դաշնային նշանակության քաղաք։ Հյուսիսարևմտյան դաշնային տարածաշրջանի և Լենինգրադի մարզի վարչական կենտրոն։ Քաղաքը հիմնադրել է Պետրոս I-ը 1703 թվականի մայիսի 27-ին (մայիսի 16)։ 1712-1918 թվականներին՝ Ռուսաստանի մայրաքաղաք։

Քաղաքն իր անունը ստացել է Պետրոս առաքյալի՝ հիմնադիր արքայի երկնային հովանավորի պատվին, սակայն ժամանակի ընթացքում սկսեց ավելի ասոցացվել հենց Պետրոս I-ի անվան հետ։ Սանկտ Պետերբուրգի պատմությունն ու մշակույթը կապված է Ռուսական կայսրության և Ռուսաստանի՝ որպես եվրոպական գերտերություն ժամանակակից պատմության մեջ մտնելու հետ։ Կայսերական իշխանության և զինվորական փառքի խորհրդանիշն է։

Տեղակայված է Ռուսական Դաշնության հյուսիս-արևմուտքում, Ֆիննական ծոցի և Նևա գետի ափին։ Սանկտ Պետերբուրգում է գտնվում Ռուսական Դաշնության Սահմանադրական դատարանը, ՌԴ Նախագահին կից Հերալդիկ խորհուրդը, Լենինգրադի մարզի իշխանության մարմինները, ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեան։ Քաղաքում են տեղակայված նաև Ռազմածովային նավատորմի Գլխավոր հրամանատարությունը և... Ավելին