Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 26, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Լազերից կոհերենտային փնջով ճառագայթված ֆոտոնները
Լազերից կոհերենտային փնջով ճառագայթված ֆոտոնները

Ֆոտոն (հին հունարեն՝ φῶς` «լույս»), տարրական մասնիկ, էլեկտրամագնիսական ճառագայթման (նեղ իմաստով` լույսի) քվանտ։ Ֆոտոնը չունի հանգստի զանգված և կարող է գոյություն ունենալ միայն լույսի արագությամբ շարժվելիս։

Ֆոտոնի էլեկտրական լիցքը նույնպես զրո է։ Ֆոտոնը կարող է գտնվել միայն երկու սպինային վիճակներում` շարժման ուղղության վրա ±1 սպինի պրոյեկցիայով (պարույրությամբ)։ Դասական էլեկտրադինամիկայում այս հատկությանը համապատասխանում է էլեկտրամագնիսական ալիքների շրջանային աջ և ձախ բևեռացումը։

Որպես քվանտային մասնիկ` ֆոտոնին ներհատուկ է մասնիկ-ալիքային երկվությունը, այսինքն` ֆոտոնը ունի և մասնիկին, և դը Բրոյլի ալիքին բնորոշ հատկանիշներ շարունակել...