Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 29, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Լուսնի լուսանկար, 2010 թ.
Լուսնի լուսանկար, 2010 թ.

Լուսինը Երկիր մոլորակի միակ բնական արբանյակն է և մեծությամբ հինգերորդը Արեգակնային համակարգում: Այն մեծագույն բնական արբանյակն է Արեգակնային համակարգում իր չափերով երկրի տրամագծի 27%-ը և խտության 60%-ը, արդյունքում` երկրի զանգվածի 181-ը: ։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ: Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները:Լուսինը իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերից՝ Իո (արբանյակ), հետո:

Լուսին երկրի հետ սինխրոն պտույտի մեջ է, մշտապես ցույց տալով միևնույն երեսը: Այն արևից հետո ամենավառ օբյեկտն է երկնքում չնայած նրա մակերևույթը իրականում շատ մուգ է արտացոլման գործակցով նման ածխին:

Լուսնի հայտնիությունը երկնքում և լուսնային փուլերը պարբերականությունը հնագույն ժամանակներից լուսինը կարևոր մշակութային ազդեցություն է ունեցել՝ լուսնային օրացույց Լուսինը մշակույթում և միֆոլոգիայում: Լուսնի գրավիտացիոն ազդեցությունը առաջացնում է օվկիանոսի ալեկոծություն և օրվա տևողության երկարացում րոպեով: շարունակել...