Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 6, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ֆրանսիայի դրոշը
Ֆրանսիայի դրոշը

Ֆրանսիայի հանրապետություն (ֆր.՝ République française; հայտնի նաև Ֆրանսիա), ունիտար կիսանախագահական հանրապետություն է Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, տեղակայված Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս: Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով: Այն Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2, միայն զիջելով Միացյալ նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն):

Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան ունեցել է գերիշող դիրք մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: շարունակել...