Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 19, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Վենետիկի Սուրբ Ղազար կղզին` Մխիթարյանների վանքով և եկեղեցով
Վենետիկի Սուրբ Ղազար կղզին` Մխիթարյանների վանքով և եկեղեցով

Մխիթարյան միաբանությունը (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն: Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից: Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ:

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում: Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապա Սևանի եւ Կարինի Հնձուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում որպես քահանա: շարունակել...