Խրիստինա Մորֆովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խրիստինա Մորֆովա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունХристина Морфова
Ի ծնե անունբուլղար․՝ Христина Василева Морфова
Ծնվել էապրիլի 24, 1887(1887-04-24) կամ մայիսի 6, 1889(1889-05-06)[1]
Ստարա Զագորա, Բուլղարիայի իշխանություն[1]
Երկիր Բուլղարիա
Մահացել էհունիսի 1, 1936(1936-06-01)[2][1]
Pirdop, Բուլղարիայի թագավորություն կամ Բուլղարիա[1]
Ժանրերօպերա
ՄասնագիտությունԵրգչուհի, դաշնակահարուհի, մանկավարժ, հասարակական գործիչ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿապվածԼյուդմիլա Պրոկոպովա
 Hristina Morfova Վիքիպահեստում

Խրիստինա Վասիլևա Մորֆովա (բուլղար․՝ Христина Василева Морфова, ապրիլի 24, 1887(1887-04-24) կամ մայիսի 6, 1889(1889-05-06)[1], Ստարա Զագորա, Բուլղարիայի իշխանություն[1] - հունիսի 1, 1936(1936-06-01)[2][1], Pirdop, Բուլղարիայի թագավորություն և Բուլղարիա[1]), բուլղարացի օպերային երգչուհի[3] (քնարական-կոլորատուրային սոպրանո), մանկավարժ և հասարակական գործիչ։ Կոմպոզիտոր Ալեքսանդր Մորֆովի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրիստինա Մորֆովան ծնվել է 1889 թվականի ապրիլի 24-ին Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքում[4]։ Սովորել է Պրահայում՝ Մարիա Պիվոդայի երաժշտական մասնավոր դպրոցում։ Այնտեղ էլ 1910 թվականին կատարել է իր առաջին ելույթը բեմում («Վաճառված հարսնացուն»)։ Երգել է Բռնոյի Օպերային թատրոնում։ 1913 թվականից եղել է Բուլղարիայի օպերային ընկերության (1921 թվականից՝ Սոֆիայի ազգային օպերա) մենակատարուհի։ 1913 թվականից հանդես է եկել համերգներով՝ կատարելով ինչպես արիաներ օպերաներից, այնպես էլ բուլղարական, չեխական ժողովրդական երգեր և սլավոնական այլ ժողովուրդների երգեր։ 1916 թվականից համերգային շրջագայություններով եղել է Բեռլինում, Միլանում, Փարիզում, Լոնդոնում։ 1916-1931 թվականներին եղել է Պրահայի ազգային թատրոնի մենակատարուհի։ 1931-1936 թվականներին դասավանդել է Սոֆիայի Երաժշտական ակադեմիայում։ Նրա աշակերտների թվում են եղել Ռայնա Միխայլովան (բուլղար․՝ Райна Михайлова), Սիյկա Պետրովան (բուլղար․՝ Сийка Петрова), Լյուբոմիր Վիշեգոնովը, Գյուրգա Պինջուրովան, Իվանկա Միտևա-Կորալովան, Լյուդմիլա Պրոկոպովան և այլք։

Խրիստինա Մորֆովան և օպերային երգչուհի Լյուդմիլա Պրոկոպովան

1935 թվականին համերգային շրջագայությամբ ԽՍՀՄ-ում հանդես գալուց հետո Խրիստինա Մորֆովան հեռացվել է ինչպես Ակադեմիայից, այնպես էլ Սոֆիայի ազգային օպերայից։ Զոհվել է 1936 թվականի հունիսի 1-ին Սոֆիայից ոչ հեռու տեղի ունեցած ավտովթարի հետևանքով[5]։

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վառնա քաղաքի փողացներից մեկը կրում է Խրիստինա Մորֆովայի անունը։
  • 1936 թվականին Սոֆիայում հիմնադրվել է «Խրիստինա Մորֆովա» կանանց երգչախումբը (բուլղար․՝ Женски хор "Христина Морфова"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Музыкальный энциклопедический словарь/Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 356 — ISBN 5-85270-033-9
  • Морфов Б., Незабравимата Xристина Морфова. — София, 1980.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիստինա Մորֆովա» հոդվածին։