Սամսոն և Դալիլա (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամսոն և Դալիլա
Samson et Dalila
Samson and Delilah Gustav Dore ca. 1860.jpg
Սամսոնն ու Դալիլան (փորագրությունը՝ Գուստավ Դորեի)
Կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանս
Լիբրետտոյի
հեղինակ(ներ)
Ֆերդինանդ Լեմեր
Լիբրետտոյի
լեզու
ֆրանսերեն
Սյուժեի աղբյուր աստվածաշնչյան «Գիրք դատավորաց»
Գործողությունների թիվ 3 (չորս տեսարան)
Ստեղծման թիվ 1877 թ.
Առաջնախաղ 1877 թ. դեկտեմբերի 2
Առաջնախաղի վայր Վեյմար

Սամսոն և Դալիլա (ֆր.՝ Samson et Dalila), Op. 47, ֆրանսիացի երգահան Քամիլ Սեն-Սանսի օպերա երեք գործողությամբ (չորս տեսարան)։ Ֆրանսերեն լիբրետտոն Ֆերդինանդ Լեմերի (Ferdinand Lemaire)։ Առաջին անգամ կատարվել է Վեյմարի Մեծ դքսության (Grossherzogliches) թատրոնում (ներկայումս Staatskapelle Weimar) 1877թ. դեկտեմբերի 2-ին գերմաներեն թարգմանությամբ։

Օպերան հիմնված է Սամսոնի և Դալիլայի մասին հինկտակարանյան պատմության վրա (տե՛ս՝ Դատավորների գրքի 16-րդ գլուխ)։ Համարվում է Սեն-Սանսի լավագույն օպերան և ներկայումս էլ հաճախ բեմադրվբում ու ձայնագրվում է։ Օպերային երաժշտության սիրահարներին առավել հայտնի են Դալիլայի երկու մեներգերը "Printemps qui commence" և "Mon cœur s'ouvre à ta voix", որոնք մեցցո-սոպրանոների սովորական երգացանկի մաս ենկազմում։