Խռնդատ բամբակային
Խռնդատ բամբակային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խլածաղկազգիներ (Scrophulariaceae) |
Ցեղ | Խռնդատ (Verbascum) |
Տեսակ | Խռնդատ բամբակային (V. gossypinum) |
Միջազգային անվանում | |
Verbascum gossypinum |
Խռնդատ բամբակային (լատին․՝ Verbascum gossypinum), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-50 սմ բարձրությամբ, գորշ սպիտակ թաղիքային թավոտությամբ մոնոկարպիկ բույս է։ Միջին և վերին ցողունային տերևները ձվաձև նշտարաձև են, ներքև սահող, արմատամերձները` նշտարաձև կամ հակաձվաձև, երկարավուն համարյա նստադիր կամ կարճ կոթերով։ Ծաղկաբույլը հասկանման ողկույզ է։ 15-25 մմ տրամագծով ծաղկապսակը դեղին է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հայտնի է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում, Վարդանաձոր գյուղի շրջակայքում։ Աճում է նաև Կովկասի բոլոր շրջաններում, Արևելյան Անատոլիայում և Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1300-1500 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին, ժայռոտ տեղերում, անտառների եզրերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խռնդատ բամբակային» հոդվածին։ |
|
|