Խորեն Գալընյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալընյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խորեն Գալընյան
Ծնվել էմոտ 1880
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Այլ անուններբժիշկ Խայ­րուլ­լա
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան (1904)
Մասնագիտությունբժիշկ

Խորեն Գալընյան (Գալինյան) (մոտ 1880, Խարբերդ, Խարբերդի նահանգ - ?), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտ 1880 թվականին Խարբերդ նահանգի կենտրոն Խարբերդ քաղաքում՝ պատվելիի ընտանիքում։ Թուրքերը հորն սպանել են Խարբերդի իր տան տանիքում, իսկ մորը՝ Բամբիշ Ալմաստին և մանուկ Խորենին տարել և թուրքացրել են՝ վերջինիս տալով Խայրուլլա անունը։ Մայրն իր խնայած 60 ոսկին տվել է որդու բժշկական կրթության համար։ 1904 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Խարբերդի թուրքերի շրջանում եղել է հարգված բժիշկ Խայրուլլա։ Օսմանյան բանակում զինվորական բժիշկ և դեղագործ է ծառայել։ Պաշտոնի բերումով շրջել է Արևմտյան Հայաստանի բոլոր նահանգներում։

1915 թվականին իրենց բնօրրաններից տեղահանված հայ գաղթականների հետ հասել է մինչև Դեյր-էլ-Զոր, որտեղ տեսել է, թե ինչպես շատերին հերթի են կանգնեցրել և մորթել։ Աքսորյալները դիմել են բժշկի օգնությանը, և նա իր ուժերի ներած չափով գաղտնի կերպով օգնել է նրանց ու ազատել յաթաղանից։ Խարբերդում թուրքերը նրա վրա պահակ են դրել, որ նա հայերին բժշկական օգնություն չցուցաբերի։ Սակայն, այնուամենայնիվ, հնարավորության դեպքում միշտ և ամենատարբեր հարցերում օգնել է ազգակիցներին։ Հետագայում, զգալով իր գլխին կուտակվող մութ ամպերը, իր ընտանիքի բեռները գաղտնի ճանապարհով ուղարկել է Հալեպ և մի օր էլ վերադառնալով Կ. Պոլ­սից, հավաքել է ընտանիքը ու ծածուկ հեռացել Խարբերդից։ Այդպես գաղթելով՝ հասել են Տիգրանակերտ (Դիարբեքիր), Մար­դին, Հալեպ, Բեյրութ, Եգիպտոս։

1948 թվականին ընտանիքով հայրենադարձվել է Խորհր­դա­յին Հա­յաստան։

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Իսթանպուլ, 1940։
  • Սվազլյան Վերժինե, Հայոց ցեղասպանություն։ Ականատես վերապրողների վկայություններ, Երևան, 2000։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
  • Վերոբերյալը բանահավաք Վերժինե Սվազլյանին պատմել է բժիշկ Խորենի որդի Ռոբեր Գալընյանը (ծնված 1912 թ., Խարբերդում)։