Խոսե Լուիս Սամպեդրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Լուիս Սամպեդրո
իսպ.՝ José Luis Sampedro
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1917(1917-02-01)[1][2][3][…]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա[4]
Մահացել էապրիլի 8, 2013(2013-04-08)[3] (96 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[4]
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՄադրիդի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ, գրող, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան, Banco Bilbao Vizcaya Argentaria, Սոլֆորդի համալսարան և Լիվերպուլի համալսարան
ԱմուսինOlga Lucas Torre?
Զբաղեցրած պաշտոններԻսպանիայի սենատի անդամ և պրոֆեսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԻսպանիայի արքայական ակադեմիա
Կայքjoseluissampedro.com
 José Luis Sampedro Վիքիպահեստում

Խոսե Լուիս Սամպեդրո (իսպ.՝ José Luis Sampedro Sáez, փետրվարի 1, 1917(1917-02-01)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[4] - ապրիլի 8, 2013(2013-04-08)[3], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի տնտեսագետ, արձակագիր, հասարակական գործիչ։ Եղել է իսպաներենի թագավորական ակադեմիայի անդամ (1990 թ.), Իսպանական գրականության ազգային մրցանակի մրցանակակիր (2011 թ.), սենատոր (1977 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Լուիս Սամպեդրոն ծնվել է Բարսելոնայում 1917 թվականին։ Մանկությունն անցկացրել է Տանժերում (Մարոկկո), որտեղ նրա հայրը եղել է ռազմական բժիշկ[8]։ Սամպեդրոյի ընտանիքում միախառնվել են իսպանական գաղութատիրական կայսրության և այլ երկրների արյուններ. հայրը ծնունդով Հավանայից է եղել, պապը` Մանիլայից, մայրը` Ալժիրից, իսկ տատը` շվեյցարական Լուգանո քաղաքից[9]։ Իսպանիա վերադառնալով` Սամպեդրոն տեխնիկի քննություն է հանձնել մաքսային ծառայությունում և աշխատանքի անցել Սանտանդերում։ Այնտեղ ապագա տնտեսագետը հայտնվում է քաղաքացիական պատերազմում և զորակոչվում հանրապետական բանակ, սակայն անցնում է ֆրանկոյականների կողմը[10]։ Նա մասնակիորեն հաստատվում է Բուրգոսում, որտեղ ծառայության տարիներին մասնակցում է ռազմական թատերախմբի բեմադություններում[8]։

1946 թվականին Սամպեդրոն ավարտում է Մադրիդի համալսարանը` ստանալով տնտեսագիտական աստիճան։ Նույն թվականին նա ամուսնացել է Իսաբել Պելիեսերի հետ, իսկ հաջորդ տարի ծնվել է նրանց դուստրը, ով նույնպես ստացել է Իսաբել անունը։ Սամպեդրոն աշխատել է Իսպանիայի Արտաքին բանկում, իսկ 1955 թվականին գլխավորել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի տնտեսագիտական ամբիոնը[11]։ Համալսարանում նա դասավանդել է մինչև 1968 թվականը` այնտեղից հեռացվելով քաղաքական նկատառումներով. Սամպեդրոն բողոքել էր հակաֆրանկիստական գաղափարներ ունեցող դասախոսների վտարման դեմ։ 1969-1972 թվականներին Սամպեդրոն տնտեսագիտություն է դասավանդել բրիտանական Սոլֆորդի և Լիվերպուլի համալսարաններում[8]։

Խոսե Լուիս Սամպեդրոն 1972 թվականին վերադարձել է Իսպանիա` Կոմպլուտենսե համալսարանում զբաղեցնելով բարոյագիտության բաժանմունքի դեկանը և վերսկսելով աշխատանքը Իսպանիայի Արտաքին բանկում։ 1990 թվականին Սամպեդրոն ընտրվում է Իսպաներենի թագավորական ակադեմիայի անդամ, իսկ 2011 թվականին արժանանում է Իսպանական գրականության ազգային մրցանակի[11]։

Կնոջ` Իսաբելի մահվանից հետո` 1986 թվականին, Սամպեդրոն ամուսնանում է երկրորդ անգամ գրող, թարգմանչուհի Օլգա Լուկաս Տորեի հետ։ Սամպեդրոն մահացել է 2013 թվականին Մադրիդի իր տանը[11]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Լուիս Սամպեդրոյի աստեղծագործությունն ընդգրկում է տնտեսագիտական մենագրություններ ու դասագրքեր, ինչպես նաև գեղարվեստական գրականություն։ Առաջին խմբի մեջ մտնում են այնպիսի գրքեր, ինչպիսիք են «Արտադրության տեղակայման գործնական սկզբունքներ» (1957 թ.), «Տնտեսական իրականություն և կառուցվածքային վերլուծություն» (1959 թ.), «Մեր ժամանակների ուժը» (1967 թ.), «Ոչ բավարար զարգացման հասկացություն» (1973 թ.), «Ինֆլյացիա. լիարժեք տարբերակ» (1976 թ.), «Շուկան և գլոբալացումը» (2002 թ.), «Քաղաքականության, շուկայի և գոյատևման մասին» (2006 թ.) և «Հումանիտար տնտեսություն. ավելին, քան թվերը» (2009 թ.)[8]: «Հումանիստական տնտեսության» գաղափարները և փոքր ձեռնարկությունների զարգացումը միշտ եղել են Սամպեդրոյի տնտեսական դոկտրինի կենտրոնում, ով հանդես է եկել նեոլիբերալիզմի և կապիտալիստական լրացուցիչ մրցակցության, բարոյականության անկման, արևմտյան տնտեսությունում սոցիալական արդարության քննադատությամբ։ Գրել է Ստեֆան Էսելի «Զարմացե՛ք» գրքի իսպաներեն նախաբանը[9]։

Սամպեդրոյի գեղարվեստական ժառանգությունն են կազմում «Էտրուսկյան ժպիտ» (1985 թ.) և «Լեսբոսյան սեր» (2000 թ.) բեսթսելլերները[12]։ Նրա գիչին են պատկանում «Ստոկհոլմի կոնգրես» (1952 թ.), «Մեզ տանող գետը» (1961 թ.), «Մերկ ձի» (1970 թ.), «Հոկտեմբեր, հոկտեմբեր» (1981 թ.), «Ծեր սիրեն» (1990 թ.), «Իսկական տեղ» (1993 թ.), «Վիշապի ճանապարհ» (2006 թ.) և «Քառյակ մենակատարի համար» (2011 թ.) վեպերը։ 1990-ական թվականներին լույս են տեսել Սամպրեդոյի` ավելի վաղ ժամանակներում գրված ստեղծագործությունները, այդ թվում` «Ադոլֆո Էսպեխո» (1939 թ.) և 1945 թվականին գրած «Օրվա ստվերը» վեպերը։ 2003 թվականին Օլգա Լուկասի մասնակցությամբ լույս է տեսել Սամպեդրոյի ինքնակենսագրական «Գրել նշանակում է ապրել» գիրքը, իսկ 2008 թվականին՝ «Գիտություն և կյանք» գիրքը, որ նույնպես գրվել էր Լուկասի հետ համատեղ։ Վերջին գիրքը գրված է սրտաբան Վալենտին Ֆուստերի հետ երկխոսության ձևով[11]։ Սամպեդրոյի ստեղծագործությունների հերոսներ են հաճախ դարձել հասարակ գյուղացիները, որոնց կենցաղի մանրամասնությունները նա բացահայտում էր ոչ միայն որպես գրող, այլև որպես արհեստավարժ տնտեսագետ[12]։

Ծառայությունների գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Լուիս Սամպեդրոյի ձեռքբերումները տնտեսագիտության, ինչպես նաև գիտության բնագավառում արժանացել են հասարակական ճանաչման։ Նա 1990 թվականից եղել է Իսպաներենի թագավորական ակադեմիայի անդամ, 1977 թվականից` սենատոր։ 2010 թվականին Սամպեդրոն պարգևատրվել է Իսպանիայի արվեստների ու բանահյուսության շքանշանով, իսկ 2011 թվականին դարձել է Իսպանական գրականության ազգային մրցանակի դափնեկիր[10][13]։ 2008 թվականին Սամպեդրոն դարձել է առաջին գործիչը, որն արժանացել է նոր սահմանված անդորական Կառլ Մեծի շքանշանի[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119458349 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.guadalajara.es/es/ayuntamiento/Honores-y-distinciones/Titulos-de-Hijo-Adoptivo
  6. https://www.uah.es/es/conoce-la-uah/la-universidad/actos-academicos-e-institucionales/doctores-honoris-causa/JOSE-LUIS-SAMPEDRO/
  7. https://ayuntamiento.cuenca.es/noticia/jose-luis-sampedro-es-ya-hijo-adoptivo-de-cuenca
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Muere José Luis Sampedro». La Vanguardia (իսպաներեն). 09/04/2013. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  9. 9,0 9,1 «В Мадриде скончался известный гуманист Хосе Луис Сампедро». Noticia.ru. 9 апреля 2013. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  10. 10,0 10,1 Elsa Fernández-Santos. (2011 թ․ նոյեմբերի 29). «El Nacional de las Letras premia el compromiso de Sampedro». El País (իսպաներեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Muere José Luis Sampedro a los 96 años» (իսպաներեն). ABC.es. 10/04/2013. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  12. 12,0 12,1 Хосе Луис Сампедро. Сотондская коррида // Вокруг света. — 1978. — № 7. — С. 30—34.
  13. Список лауреатов Ордена искусств и словесности Испании, 2010—2011 на сайте министерства образования, культуры и спорта Испании(իսպ.)
  14. «Homenatge a Sampedro» (PDF). Bondia (կատալաներեն). 21 de Maig del 2008. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Լուիս Սամպեդրո» հոդվածին։