Խարչո
Արտաքին տեսք
Խարչո վրաց.՝ ხარჩო | |
---|---|
Խարչոյի բաղադրիչները | |
Վրացական խոհանոց | |
Ծագում | |
Տեսակ | Ապուր |
Ենթատեսակ | ապուր և սննդամթերք |
Առաջացման երկիր | Վրաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | տավարի միս, տխեմալի, քերած ընկույզ |
Հնարավոր | բրինձ, ընկույզ, սխտոր, կանաչի, սալոր, նռան հյութ, լոլիկ, խոզի միս, գառան միս, թռչունի միս |
Kharcho Վիքիպահեստում |
Խարչո (վրաց.՝ ხარჩო) վրացական ազգային ապուր[1][2]։ Այն պատրաստված է տավարի մսից, բրնձից և ընկույզից։ Ապուրը կծու է։ Ավելացնում են սխտոր և կանաչի։ Համեմատած մնացած ապուրների, այն ավելի խիտ է։
Խարչոն մյուս մսով ապուրներից տարբերվում է նրանով, որ այն պատրաստվում է միայն տավարի մսից (վրացերեն «ձորխիս խորցի խարշոտ»), տխեմալուց և քերած ընկույզից։ «Դասական» բաղադրատոմսի համաձայն՝ այս երեք բաղադրիչներն անփոխարինելի և պարտադիր են ապուրի բաղադրատոմսում։
Սակայն ամենօրյա խոհանոցում լինում են դեպքեր, երբ տխեմալին փոխարինում են թարմ սալորով, նռան հյութով կամ լոլիկով։ Հիմա խարչոն պատրաստում են նաև խոզի, գառան և նույնիսկ թռչունի մսով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (ռուս.) Խարչոյի պատրաստման բաղադրատոմս