Խառնվածք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Խառնվածք (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Խառնվածք (ֆիլմ)
Karakter
Karakter.jpg
Երկիր Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Ժանր դրամա
Թվական 1997
Լեզու հոլանդերեն
Ռեժիսոր Մայք վան Դիմ
Պրոդյուսեր «Ամերիկա ֆիլմ»
«Ֆըրթ Ֆլոուր Ֆիչըրս»
Սցենարիստ Մայք վան Դիմ
Լաուրենս Խեյլ
Ռուդ վան Մեյխեն
Դերակատարներ Յան Դեկլեր
Ֆեդյա վան Հուետ
Բետտի Շխուրման

Երաժշտություն Պալայս վան Բում
Մոնտաժ Ջասիկա դե Կոնինգ
Կինոընկերություն «Բունե Վիստա Ինթերնեյշնլ»
Տևողություն 122 րոպե
Բյուջե $4,500,000
Շահույթ $ 2,5 մլն
IMDb ID 0119448

Խառնվածք (հոլ.՝ Karakter), 1997 թ. նկարահանված հոլանդական ֆիլմ է։ Սցենարը հիմնված է հոլանդացի գրող Ֆերդինանդ Բոդեվեյկի համանուն վեպի վրա (1938 թ.), որի առանցքում հոր և որդու բարդ հարաբերություններն են։ Ռեժիսորն է Մայք վան Դիմը, գլխավոր դերերը կատարում են Ֆեդյա վան Հուետը և Յան Դեկլեյրը։

1998 թ. արժանացել է Օսկարի՝ լավագույն ոչ անգլերեն ֆիլմի համար։

Սյուժեն[խմբագրել]

Զգուշացում նախքան ընթերցելը. մանրամասներ է պարունակում սյուժեից։

Իրադարձությունները տեղի են ունենում Ռոտերդամ քաղաքում՝ 20-րդ դարի սկիզբի տնտեսական ու քաղաքական քաոսի ֆոնին։ Երիտասարդ իրավաբան Յակոբ Կատադրոյֆեն այցելում է հորը՝ դատական կատարածու Դրեյվերհավենին։ Այցից կարճ ժամանակ անց գտնում են վերջինիս՝ սպանված։

Կատադրոյֆեն ձերբակալվում է սպանության կասկածանքով։ Ոստիկանության քննասենյակում նա փորձում է պարզաբանել իր և հոր հարաբերությունները՝ սկսելով իր մանկությունից։ Մայրը՝ Յակոբան սպասուհի էր եղել Դրեյվերհավենի մոտ, սակայն օրերից մի օր Յակոբան հայտնում է վերջինիս, որ հղի է և մեկընդմիշտ հեռանում։ Դրեյվերհավենը նրան ուղարկում է ծրար՝ գումարով և ամուսնության առաջարկով, սակայն Յակոբան մերժում է ընդունել այն։ Ծնվելուց հետո Յակոբը կրում է մոր ազգանունը՝ Կատադրոյֆե։ Հոր մասին հարցնելուց մայրը միշտ պատասխանում է՝ «մենք նրանից ակնկալիք չունենք»։

12 տարեկանում Յակոբը փորձում է գտնել հորը, սակայն երբ վերջապես հանդիպում է Դրեյվերհավենին, վերջինս հրաժարվում է նրան ճանաչել։ Կատադրոյֆեն որոշում է այլևս նրանով չհետաքրքրվել։ Ժամանակի ընթացքում սրվում են նաև Յակոբի և մոր հարաբերությունները։ Յակոբը հիմնականում տանն էր լինում և ընթերցում էր իր ոչ ամբողջական հանրագիտարանի հատորները։

Տանից դուրս գալու համար Յակոբը որոշում է ծխախոտի խանութ գնել։ Նա վարկ է վերցնում «Ժողովրդական կրեդիտային բանկից», սակայն գործերը ձախողվում են և ընկնում է պարտքի տակ։ Կատադրոյֆեին սակայն հաջողվում է աշխատանքի ընդունվել փաստաբանական գրասենյակում՝ որպես գրագիր։ Այդ ժամանակ պարզվում է, որ նրա պարտապանը՝ «Ժողովրդական կրեդիտային բանկը», Դրդեյվերհավենին է պատկանում։ Կատադրոյֆեն նորից է վարկ վերցնում՝ ցույց տալու հորը, որ իրեն պարտված չի ճանաչում։ Այդ գումարով Յակոբը լեզուներ և իրավաբանություն է սովորում։

Տարիներ անց Կատադրոյֆեն դառնում է փաստաբանական գրասենյակի կառավարիչ, հանձնում է փաստաբանի երդմնակալություն։ Սակայն հոր նկատմամբ վրեժխնդրությունը նրան հանգիստ չի տալիս։ Մի երեկո նա որոշում է այցելել Դեյվերհավենին, հայտնել որ արդեն երդվյալ փաստաբան է և մեկընդմիշտ հրաժեշտ տալ նրան։ Երկուսի միջև տեղի է ունենում բախում. Դրեյվերհավենը նույնպես տարիներ շարունակ ատելությամբ է լցված եղել նրա նկատմամբ. որդու ծնունդը նա համարում էր իր և Յակոբայի բաժանման պատճառ։

Յակոբի հեռանալուց որոշ ժամանակ անց Դրեյվերհավենը ինքնասպան է լինում՝ թողնելով նամակ, որով ամբողջ ունեցվածքը որդուն է կտակում։

Դերերում[խմբագրել]

  • Ֆեդյա վան Հուետ - Յակոբ Վիլլեմ Կատադրոյֆե
  • Յան Դեկլեր - պր. Դրեյվերհավեն (հայրը)
  • Բրետտի Շխուրման - Յակոբա (մայրը)
  • Թամար վան դեն Դոպ - Լորնա թե Խեորգե (աշխատակցուհի)
  • Վիկտոր Լով - պր. դը Խանկերլար (դատական կատարածու)
  • Հանս Կեստլինգ - Յան Ման (կոմունիստ ընկեր)
  • Լոու Լանդրեյ - Ռենտենստայն (դատական կատարածու)
  • Բերնարդ Դրոուխ - պր. Ստրոմկոնինգ
  • Ֆրանս Վորստման - Քննիչ դը Բրեյ
  • Ֆրեդ Խուսսենս - պր. Շխուվախթ
  • Յասպես Գոթլիբ - Յակոբը 6 տարեկանում
  • Մարիուս Գոթլիբ - Յակոբը 6 տարկեանում
  • Պավլիկ Յանսեն - Յակոբը 12 տարեկանում
  • Մարիսա վան Էյլե - տիկ. Սիբկուլո

Նկարահանումը[խմբագրել]

Ինչպես վեպը, այնպես էլ ֆիլմի սյուժեն ծավալվում են Ռոտերդամ քաղաքում՝ 1930-ական թվականներին։ Սակայն քանի որ այս քաղաքը 1940 թ. գրեթե ամբողջովին կործանվել է գերմանացիների ռմբակոծության հետևանքով, նկարահանումների մեծ մասը տեղի են ունեցել Անտվերպեն, Վրոչլավ, Գենտ և Հաագա քաղաքներում։

Նկարահանման բոլոր աշխատանքները կատարվել են 71 օրում՝ 1997 թ. ամռան և աշնան ընթացքում։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել]

Ֆիլմի մրցանակների է արժանացել բազմաթիվ կինոփառատոններում, որոնցից ամենակարևորը երկուսն են։

  • Օսկար.
  • Նիդերլանդական կինոփառատոն.
    • «Ոսկե ցլիկ» լավագույն լիամետրաժ ֆիլմի համար (1997 թ.)
    • Ժուրիի գլխավոր մրցանակը ռեժիսորին
    • «Grolsch film award» դերասան Յան Դեկլերին
  • Փարիզի ֆիլմի փառատոն.
    • Lավագույն դերասան (Յան Դեկլեր)
    • Գրան պրի (Մայք վան Դիմ)

2011 թ. հոկտեմբերին ֆիլմը ցուցադրվել է Երևանում՝ Հոլանդական կինոյի շաբաթի բացման ժամանակ։

Արտաքին հղումներ[խմբագրել]