Մայք վան Դիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայք վան Դիմ (հոլ.՝ Mike van Diem, ծնվ. 1959 թ. հունվարի 12), հոլանդացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան։ Նկարահանած ֆիլմերից են «Խառնվածքը» և «Ֆլոդդեր» հանրահայտ հեռուստասերիալը։ 1999 թ. Վան Դիմը խաղացել է «Վեպի հիման վրա» (De Boekverfilming) ֆիլմում։ Վերջին տարիների ընթացքում զբաղվում է գովազդային տեսահոլովակների նկարահանմամբ։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է Լիմբուրխ մարզի Սիտարդ քաղաքում։ Սովորել է Նիդերլանդական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում (1989)։

Ֆիլմերի ցանկ[խմբագրել]

  • «Մյուս կողմում» (De andere kant), 1988 թ.
  • «Ալյասկա» (Alaska), 1989 թ.
  • «Ֆլոդդեր» (Flodder), հեռուստասերիալ, 1993 թ.
  • «Պաշտպանական ճառ» (Pleidooi), հեռուստասերիալ, 1993 թ.
  • «Խառնվածք», 1997 թ.