Լուսիկ Կարապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լուսիկ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1921 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | դեկտեմբերի 1, 2009 (88 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1945) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գրականագետ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Լուսիկ Միքայելի Կարապետյան (դեկտեմբերի 1, 1921, Երևան, Հայկական ԽՍՀ - դեկտեմբերի 1, 2009, Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բնագրագետ, թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Երևանում։ 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և աշխատանքի անցել Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Նախընտրելով բնագրագետի բնագավառը, 1960-70-ական թթ. եռանդուն մասնակցություն է ունեցել Խաչատուր Աբովյանի և Ավետիք Իսահակյանի երկերի ակադեմիական հրատարակության պատրաստման աշխատանքներին։ Մեծ է նրա վաստակը հատկապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրման և 10-հատորյա գիտական հրատարակության գործում։ Մինչև կյանքի վերջը զբաղվել է Հ. Թումանյանի կյանքի ու ստեղծագործության տարեգրության ուսումնասիրմանը։ Նա հեղինակ է թումանյանագիտական մենագրությունների, կազմել և ծանոթագրել է մի շարք ժողովածուներ՝ «Րաֆֆին գրականության մասին», «Շիրվանզադեն գրականության մասին», «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» և այլն։ Մահացել է ծննդյան 88-ամյա տարեդարձի օրը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Գրական թերթ». 2009, թիվ 41. էջ էջ 4.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսիկ Կարապետյան» հոդվածին։ |