Լոնդոնի նորաձևության շաբաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոնի նորաձևության շաբաթ
Տեսակպարբերական իրադարձություն և նորաձևության շաբաթ
Առաջինը1984
londonfashionweek.co.uk(անգլ.)
 London Fashion Week Վիքիպահեստում

Լոնդոնի նորաձևության շաբաթ, համաշխարհային 4 նորաձևության շաբաթներից երրորդն է (Նյու Յորք, Միլան, Փարիզ) կատարվում է տարին երկու անգամ (փետրվարին և սեպտեմբերինԼոնդոնի նորաձևության շաբաթի կազմակերպողն է Բրիտանական նորաձևության խորհուրդը և բիզնեսի դեպարտմենտը։ Անցկացման հիմնական վայրը հանդիսանում է Սոմերսեթ հաուսը։ Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 200 բրիտանական հագուստի և աքսեսուարների դիզայներներ։ 2010 թվականից դիզայներնեը հնարավություն ունեն ներկայացնել իրենց հավաքածուները նաև օնլյան հարթակում։

Մոդելագործները կարող են մասնակցության համար դիմել ինչպես ընդուանուր ցուցահանդեսում, այնպես էլ հատուկ բաժիններում` Estethica (հագուստի և էկոնյութերի դիզայներների համար) կամ New Generation (սկսնակ մոդելագործների համար)։

Մասնակիցներին վերջնականապես ընտրում է միջոցառման կազմակերպիչը՝ «British Fashion Council» կազմակերպությունը, որը զբաղվում է բրիտանական նորաձևության՝ համաշխարհային շուկայում առաջխաղացմամբ։

Լոնդոնյան նորաձևության շաբաթը համարվում է ամենադեմոկրատականը Մեծ քառյակից։ Այստեղ հավասարապես ներկայացված են երիտասարդ և հեղինակավոր դիզայներներ, հավաքածուներից նոր իրերի գները սկսում են 10 ֆունտ ստերլինգից։ Չնայած հարաբերական հասանելիությանը՝ Լոնդոնյան նորաձևության շաբաթիում հայտնվելը բավականին բարդ է։ Միջոցառումը փակ է, հայտնվել այնտեղ հնարավոր է միայն մեկ տարբերակով՝ ստանալ պաշտոնական հրավեր։ Հրավերը ուղարկվում է կայքում գրանցվելուց և որոշակի մոդելագործի ցուցադրման համար հայտ ներկայացնելուց հետո։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

68 պոդիումային ցուցադրություններում և 37 շնորհանդեսներում ներկայացվել է շուրջ 200 բրիտանական դիզայներների և համաշախարհային դիզայներների աշխատանքներ։ Լոնդոնի նորաձևութան շաբաթվա ավանդույթներից է, որ իրենց հավաքածուներն են ներկայացնում ավելի երիտասարդ դիզայներները։ Նրանց թիվը անընդհատ աճում է։ 2009 թվականին նրանք հինգն էին, 2011 թվականին՝ տասնյոթը։ Բացի Սոմերսեթ հաուսից շոուն տեղի է ունենում ամբողջ Լոնդոնում, քաղաքի գլխավոր փողոցում, Oxford Street-ում, իրենց շոուներն ու շնորհանդեսներն են ներկայացնում այնպիսի դեմոկրատական բրենդներ, ինպիսիք են Benneton, New Look-ը և Topshop-ը։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 150 դիզայներներ ցուցադրում են իրեց հավաքածուները Սոմերսեթ հաուսում, նրանց թվում են՝

Վերջին նորաձև միտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի նորաձևության շաբաթվա հիմնական միտումները կարելի է անվանել․ երկար ծոպեր, որոնք եղել են Giles և Osman հագուստների վրա, առատ փայփլող բյուրեղներ, ստրազ և փայլուն նախշեր, ձևափոխել հագուստները և դարձնել իրական ստեղծագործական արվեստ (Matthew Williamson, Mulberry)։ Գլխավոր գույնը որոշվեց սպիտակը, հատկապես ակտուալ է այդ գույնի կոստյումը։ Վառ կապույտի մետաղական երանգները ավելացրին Acne֊ի հավաքածույում, իսկ հագեցած գինին փայլի հետ՝ Antonio Berardi։ Վառ և գույնզգույն պրինտները գործնականապես զարդարել են զգեստապահարանի բոլոր պարագանարերը կանացի (Peter Pilotto; Michael Van der Ham; Louise Gray)։

Երեկույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակաշրջանում նորաձևության տները կազմակերպում են բազմաթիվ երեկույթներ, կոկտեյլներ և afterparty: Լոնդոնում նորաձևության շաբաթը մշտապես այցելում են հայտնի անձինք՝ Քրիստեն Ստյուարտ և Պիպա Միդլթոն, Քեյթ Մոս և Պամելա Անդերսոն, Շերիլ Քոուլ, Մեգան Ֆոքս և Լեդի Գագա։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին 5000 այցելու գնաց Լոնդոնի նորաձևության շաբաթ, որտեղ ծախսեցին ավելի քան 33 միլիոն դոլար՝ հյուրանոցի, տրանսպորտի և շոփինգի համար։ Լոնդոնյան նորաձևության արդյունաբերությունը պետական բյուջե է բերում մոտ 57 միլիարդ դոլար և օգնում է գտնել աշխատանք մոտ 1,5 միլիոն մարդու[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Показ Isabel Garcia на LONDON FASHION WEEK». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  2. Модные тенденции лондонской недели моды осень-зима 2011—2012