Լյուք Գրայմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուք Գրայմս
Պատկեր:387px-Luke Grimes wiki.jpg
Ծննդյան թիվ՝հունվարի 21, 1984(1984-01-21)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր՝Դեյթոն, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան
IMDb։ID 2093766

Լյուք Գրայմս (անգլ.՝ Luke Grimes, հունվարի 21, 1984(1984-01-21)[1][2], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։ Հանրությանը հայտնի է հատկապես «Դիպուկահարը» ֆիլմում և «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմաշարում խաղացած դերերով[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուք Տիմոտի Գրայմսը ծնվել է 1984 թվականի հունվարի 21-ին Դեյթոն քաղաքում (Օհայո նահանգ)[4]։ Մայրը Էնջի Գրայմսն է (մինչև ամուսնությունը՝ Բարքեր), հայրը՝ սուրբ Ռենդի Գրայմսը։ Լյուքն ունի երեք ավագ եղբայր և քույր։

2002 թվականին Լյուքն ավարտել է Դայթոնի քրիստոնեական ավագ դպրոցը, այնուհետև մեկնել է Նյու Յորք, որտեղ ավարտել է Դրամատիկական արվեստի ամերիկական ակադեմիան։

Դերասանի առաջնելույթը լայն էկրանին կայացել է 2006 թվականին «Բոլոր տղաները սիրում են Մենդի Լեյնին» կինոնկարով, 2009 թվականից սկսել է նկարահանվել հեռուստասերիալներում։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008` Բրեկինրիջում տեղի ունեցած կինոփառատոնին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում արժանացել է «Լավագույնը փառատոնին» մրցանակին «Արծիվների պատերազմ» ֆիլմում խաղացած դերի համար։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն էկրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009-2010 - Եղբայրներ և քույրեր / Brothers & Sisters - Ռայան Լաֆֆերտի (35 դրվագում)
  • 2013 - Իրական արյուն / True Blood - Ջեյմս (6 դրվագ)[5]
  • 2018 - Յելոուսթոն / Yellowstone - Քեյսի Դաթոն (25 սերիայում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Fleming, Mike (2013 թ․ հոկտեմբերի 25). «Another Grey Casting In 'Fifty Shades'». Deadline Hollywood. PMC (company). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. «Luke Grimes: 5 Things to Know About the Fifty Shades of Grey Star Playing Christian's Brother Elliot». E! News. 2013 թ․ հոկտեմբերի 25.
  5. Люк Граймс (անգլ.) на сайте trueblood.wikia.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուք Գրայմս» հոդվածին։