Լյուդմիլա Գուրչենկո (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Գուրչենկո
Ժանրկենսագրություն
ԹեմաԼյուդմիլա Գուրչենկո
Երկիր Ռուսաստան
ՌեժիսորՍերգեյ Ալդոնին
Գլխավոր
դերերում
Յուլյա Պերեսիլդ, Նիկոլայ Դոբրինին, Նադեժդա Միխալկովա, Նիկոլայ Ռաստորգուև, Միխայիլ Վալերևիչ Խիմիչև, Տամարա Սյոմինա, Յուլիեն Սերգեևիչ Բալմուսով, Եկատերինա Կլիմովա, Օլգա Տումայկինա, Ռամիլյա Իսկանդեր, Իլյա Իսաև, Եվգենի Միլլեր, Սերգեյ Պետրով, Մաքսիմ Վիկտորովիչ Լիտովչենկո, Վասիլի Միշչենկո, Տատյանա Լյուտաևա, Ալեքսանդր Տյուտին, Անդրեյ Լեոնով, Օլգա Նաումենկո, Յուրի Նիֆոնտով, Անդրեյ Կուզիչև, Անդրեյ Գուսև, անհայտ, անհայտ, անհայտ, անհայտ, անհայտ, անհայտ, անհայտ, անհայտ և անհայտ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էնոյեմբերի 9, 2015-ից նոյեմբերի 19, 2015
ՀեռուստաալիքՌոսիա 1

«Լյուդմիլա Գուրչենկո» (ռուս.՝ «Людмила Гурченко»), ռեժիսոր Սերգեյ Ալդոնինի նկարահանած տասնվեց մասից բաղկացած ռուսական հեռուստասերիալ, որը պատմում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լյուդմիլա Գուրչենկոյի ճակատագրի մասին։ Սերիալի գլխավոր դերը խաղացել է Յուլյա Պերեսիլդը։ Ֆիլմը նկարահանվել է դերասանուհու «Իմ հասուն մանկությունը» (ռուս.՝ «Мое взрослое детство», 1982), «Ծափահարություններ» (ռուս.՝ «Аплодисменты», 1987) և «Լյուսյա, կանգ ա՛ռ» (ռուս.՝ «Люся, стоп!», 2002) ինքնակենսագրական գրքերի հիման վրա։ Սերիալի պրեմիերան կայացել Է «Ռոսիա 1» հեռուստաալիքով 2015 թվականի նոյեմբերի 9-ին և նվիրված է եղել դերասանուհու ծննդյան 80-ամյակին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներկայացնում է Գուրչենկոյի կյանքի մի շրջանը՝ սկսած 1953 թվականին սովորելու նպատակով նրա ուղևորությունից Մոսկվա և վերջացրած 1982 թվականին Մարկի՝ առաջին թոռան ծնունդով։ Առանձին պատմություններով ներկայացվում է համառոտ ներածությունը (սկսվում է նրա ծննդյան օրը՝ 1935 թվականին) և ֆլեշբեքի տեսքով ներկայացված գերմանական օկուպացիայի ժամանակ Խարկովում Գուրչենկոյի մանկության շրջանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուլյա ՊերեսիլդԼյուդմիլա Գուրչենկո
    • Սվետլանա Օսադչենկո – Լյուդմիլան մանկության տարիներին
  • Նիկոլայ Դոբրինին – Մարկ Գուրչենկո
  • Լիդիա Մատասովա – Ելենա «Լյոլյա» Սիմոնովա-Գուրչենկո
  • Նադեժդա ՄիխալկովաԵլենան երիտասարդության տարիներին
  • Նիկոլայ ՌաստորգուևՄարկ Բեռնես
  • Պյոտր Կրասիլով – Բորիս, Լյոլյայի եղբայրը
  • Եկատերինա ԿլիմովաՎալենտինա «Վալի» Ռադչենկո
  • Ռամիլ Իսկանդեր – Զինաիդա Կիրիենկո
  • Իլյա Իսաև – Վասիլի Օրդինսկի, Գուրչենկոյի առաջին ամուսինը
  • Թիմուր Օրագվելիձե – Բորիս Անդրոնիկաշվիլի, Գուրչենկոյի երկրորդ ամուսինը
  • Ստանիսլավ Բելյաև – Ալեքսանդր Ֆադեև, Գուրչենկոյի երրորդ ամուսինը
  • Եվգենի Միլլեր – Վադիմ Օռլով, Գուրչենկոյի չորրորդ ամուսինը (նախատիպը՝ Իոսիֆ Կոբզոն)
  • Միխայիլ Խիմիչև – Կոնստանտին Կուպերվեյս, Գուրչենկոյի հինգերորդ ամուսինը
  • Սերգեյ Պետրով – Կոնստանտին Սիմոնով
  • Օլգա Տումայկինա – Կիրա Անդրոնիկաշվիլի
  • Սեմյոն Շկալիկով – Արկադի Նովիցկի (նախատիպը՝ Վլադիմիր Վիսոցկի)
  • Օլեգ Չեռնով – Անատոլի Միխայլովիչ Մորդա
  • Մաքսիմ Լիտովչենկո – Յուրի Նիկուլին
  • Անդրեյ Կուռնոսով – Էլդար Ռյազանով
  • Վասիլի Միշչենկո – Իվան Պիրև
  • Պավել Վաշչիլին – Յուրի Բելով
  • Տատյանա Լյուտաևա – Տամարա Մակարովա
  • Ալեքսանդր Տյուտին – Սերգեյ Գերասիմով
  • Անդրեյ Լեոնով – Իգոր Իլյինսկի
  • Օլգա Նաումենկո – Անգելինա Ստեպանովա
  • Ֆյոդոր Մալիշև – Նիկիտա Միխալկով
  • Ալեքսեյ Ֆրանդետի – Անդրեյ Կոնչալովսկի
  • Յուրի Նիֆոնտով – Սեմյոն
  • Անդրեյ Կուզիչև – Վիկտոր Տրեգուբովիչ
  • Իգոր Մարիչև – Ալեքսեյ Գերման
  • Վլադիմիր Դովժիկ – Յան Ֆրիդ
  • Յուլիա Չեբակովա – Եկատերինա Ֆուրցևա
  • Անդրեյ Գուսև – Օլեգ Եֆրեմով
  • Գեորգի Լեժավա – Իգոր Կվաշա
  • Կոնստանտին Բոգդանով – Պյոտր Տոդորովսկի
  • Վասիլի Սլյուսարենկո – Սերգեյ Շակուրով
  • Ալեքսանդրա Բորտիչ – Մարիա Անդրոնիկաշվիլի
    • Եվգենյա Խոմժուկովա – Մարիան մանկության տարիներին
  • Օլգա Բարանովա – Մարիան դեռահասության տարիքում

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասվող նկարահանումների մասին առաջին տեղեկությունը հայտնվել է 2013 թվականի վերջին։ Հաղորդվել է, որ նոր սերիալում գլխավոր դերը խաղալու է Նոննա Գրիշաևան, իսկ սերիալը թողարկվելու է 2014 թվականի վերջին[2]։

2014 թվականի սկզբին տեղեկություն է հայտնվել, որ սերիալի ստեղծողները բանակցություններ են վարում հանգուցյալ դերասանուհու ամուսնու՝ Սերգեյ Սենինի հետ։ Հաղորդվել է նաև, որ «Սիրելի կինը» (ռուս.՝ «Любимая женщина») աշխատանքային անվանումով սերիալի սցենարը գրել է Կիրիլ Կրաստոշևսկին[3]։

2014 թվականի սեպտեմբերին Tele.ru պորտալը հաստատել է այն տեղեկությունը, որ սերիալում գլխավոր դերի համար ընտրվել է Յուլյա Պերեսիլդը։ Նշվել է նաև Նադեժդա Միխալկովայի, Նիկոլայ Ռաստորգուևի և Պավել Դերևյանկոյի մասնակցությունը, սակայն վերջինս չի մասնակցել այս հեռուստանախագծին։ Սկզբում նախատեսվել է, որ Նիկիտա Միխալկովի դերը խաղալու է նրա որդին՝ Արտյոմը, սակայն դերը կատարել է Ֆեոդոր Մալիշևը։ Հաղորդվել նաև, որ սերիալի նկարահանումները սկսվելու էին 2014 թվականի հոկտեմբերին[4]։

Սերիալի նկարահանումներն սկսվել են 2015 թվականի հուլիսին[5] Սանկտ Պետերբուրգում[6]։ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը գրել է, որ նկարահանումները տեղի են ունենում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Վիբորգում, և որ սերիալում ներկայացվելու է դերասանուհու կյանքը մինչև ութսունականների կեսերը[7]։

kino-teatr.ru կայքի ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքների հիման վրա «Լյուդմիլա Գուրչենկո» սերիալը 2015 թվականի ռուսական սերիալների շարքում զբաղեցրել է 8-րդ տեղը[8]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Газеты.Ru պարբերականի սյունակագիր Իգոր Կարևը ֆիլմի անվերապահ հաջողության պատճառը համարել է դերասանների ընտրությունը՝ նշելով ինչպես գլխավոր դերակատարին, որը թեև արտաքինից այնքան էլ նման չէ Գուրչենկոյին, բայց լավ է փոխանցում նրա խառնվածքը, այնպես էլ իրական մարդկանց որպես նախատիպ ունեցող երկրորդական կերպարների կատարողներին։ Նա նաև նշել է ֆիլմի տրամադրության և մթնոլորտի նմանությունը «Հալոցք» ֆիլմի հետ[9]։

«Ռոսիյսկայա գազետայից» Վալերի Կիչինը նույնպես նկատելով հերոսուհու կերպարի փոխանցման ճշգրտությունը Յուլիա Պերեսիլդի կողմից, նշել է, սակայն, որ երգի և պարի համարները նրա մոտ չեն հաջողվել։ Որպես ֆիլմի գլխավոր արժանիք՝ Նա նշել է այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ «ակնածալից վերաբերմունքը հերոսուհու հանդեպ, նրա հանդեպ անկեղծ սերը, որն էլ ցանկացած, նույնիսկ ռիսկային դրվագներին հաղորդում է դիտման միակ ճիշտ անկյունը», իսկ հիմնական խնդիրը, որը վանել է շատ հեռուստադիտողների, այն է, որ մեծ արտիստներին խաղալը պարզապես անհնար է, և ենթադրելով, որ եթե ֆիլմը պահպաներ Գուրչենկոյի և մյուս հերոսների ճանաչելիությունը, բայց նրանց ներկայացներ այլ անուններով, նա դրանից միայն կշահեր[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анастасия Рогова (2015 թ․ նոյեմբերի 3). «Премьера сериала о Людмиле Гурченко состоится 9 ноября». Известия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. Валентина Денисова (2013 թ․ նոյեմբերի 30). «Нонна Гришаева сыграет в фильме Людмилу Гурченко». Комсомольская правда Украина. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. Виктория Катаева (2014 թ․ փետրվարի 13). «Вдовца Людмилы Гурченко подкупят из-за сериала об актрисе». Собеседник. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. «Юлия Пересильд сыграет главную роль в байопике о Людмиле Гурченко». Tele.ru. 2014 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «Первые фото Юлии Пересильд в образе Гурченко». 7 дней. 2015 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. Михаил Садчиков мл. (2015 թ․ հուլիսի 22). «Юлия Пересильд в роли Гурченко: первые кадры со съемок». wday.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. Надежда Шульга (2015 թ․ հուլիսի 23). «Людк, а Людк...». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. «Мы решили поставить точку на фильме «Вокзал для двоих» и на смерти её любимого внука Марка, — признается Сергей Алдонин. — Для неё уход из жизни близкого человека стал ударом, после которого она решила свою жизнь посвятить только искусству»
  8. «10 самых популярных российских сериалов 2015 года». kino-teatr.ru. 2015 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. Игорь Карев (2015 թ․ նոյեմբերի 9). «Карнавальная жизнь». Газета.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. Валерий Кичин (2015 թ․ նոյեմբերի 21). «Сериал об уникальной актрисе Людмиле Гурченко завершился». Российская газета №6835 (264). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]