Լճեի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Լճե
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԼճեի գավառակ
Այլ անվանումներԻլիջա, Իլիջե, Լըճե, Լըջե, Լիճե, Լիչե, Լջե
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), ասորիներ, քրդեր[1]
ՏեղաբնականունԼճեցի
Ժամային գոտիUTC+3

Լճե, գավառակ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում։ Գտնվում է Դիարբեքիրի գավառի հյուսիս-արևելքում։

Լճեն իր տարածքով մոտավորապես համընկնում է Մեծ Հայքի Չորրորդ Հայկ աշխարհի Մեծ Ծոփք գավառին։ Վարչական կենտրոնը Լճե ավանն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքերի կողմից հայերը տարհանվել են 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ և նրանց մեծ մասը ենթարկվել են զանգվածաբար կոտորածների։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականներին Լճեն ուներ 50 գյուղ՝ 3230 տուն բնակչով, որից 705-ը՝ հայեր` մոտ 5000 անձ, իսկ 245-ը` ասորիներ, մնացածը՝ քրդեր։ Մեծ Եղեռնի նախօրյակին հայերի թիվը կրկնապատկվել էր։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն և առևտուրն էր։ Նրանք մշակում էին պտուղ-բանջարեղեն, յուղատու մշակաբույսեր, հացահատիկ և կերաբույսեր։

Հայերը հմտորեն մի յուրահատուկ կտավ էին գործում, որը ստացել էր լճու անվանումը։ Այն մեծ պահանջարկ ուներ հարևան շրջաններում[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 593

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]