Ջերմիկի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Ջերմիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառԱրղանամադենի գավառ
Այլ անվանումներԱբառնե, Գերմուկ, Չերմեք, Չերմիկ, Չերմիք, Ջերմեկ, Ջերմիկ, Ջերմիք, Ջերմուկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
ՏեղաբնականունՋերմիկցի
Ժամային գոտիUTC+3

Ջերմիկ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում` Արղանամադենի գավառում։ Գտնվում էր Արղանա քաղաքից հարավ` Արղանա գետի հովտում։ Վարչական կենտրոնը Ջերմուկ գյուղաքաղաքն է։

Ջերմիկն ու Չնքուշի գավառակը միասին հնում մտնում էին Չորրորդ Հայքի կազմի մեջ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակը հայտնի էր իր տաք ծծմբային աղբյուրներով, որից էլ առաջացել է Ջերմիկ անվանումը։

Օգատակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմիկը հարուստ է տաք հանքային աղբյուրներով։ Նրա հանքային ջրերի մասին հիշատակումներ կան անհիշելի ժամանակներից։ Աղբյուրներն հիմնականում ունեն ծծմբային բաղադրություն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ականն թվականներին գավառն ուներ 2400 հայ բնակիչ, իսկ Մեծ եղեռնի նախօրեին 5000-ից ավելի բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը հայտնի էր իր բանբակով, հացահատիկով, բրնձով, մրգերով և ընտիր խաղողով[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 401


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]