Լիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիչի
Լիչի
Լիչի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ցեղ Litchi
Տեսակ Լիչի (L. chinensis)
Միջազգային անվանում
Litchi chinensis

Լիչի (լատին․՝ Litchi chinensis, չինարեն՝ 荔枝), լիչի ցեղի միակ անդամը օճառազգիների ընտանիքից։

Այն արևադարձային և ենթարևադարձային, Չինաստանի Գուանգդոնգ և Ֆուջիան մարզերի էնդեմիկ մրգատու ծառ է, և հիմա մշակվում է աշխարհի չորս կողմերում։ Թարմ պտուղն ունի քնքուշ, սպիտականման պտղամիս՝ ծաղկային բուրմունքով և գեղաբույր, քաղցր համով։

Միրգը սովորաբար ուտվում է թարմ վիճակում, քանի որ անուշահոտ համը կորչում է պահածոյացման պրոցեսում[1]։

Որպես 10-28 մետր երկարությամբ մշտադալար ծառ, լիչին կրում է պարարտ և հյութեղ պտուղներ, որոնց երկարությունն ու լայնությունը հասնում են մինչև 5 սմ և 4 սմ, մոտ 20 գ։ Մրգի արտաքին մասը պատված է վարդագնակարմիր, կոպտորեն մակատեսքված կճեպով, որն ուտելի չէ, բայց հեշտությամբ մաքրվում է, և երևում է քաղցր, կիսաթափանցիկ սպիտակ պտղամիս։

Լիչիներն ուտվում են զանազան աղանդերներում և հատկապես տարածված են Չինաստանում, Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում և Հարավային Աֆրիկայի տարբեր շրջաններում[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Davidson, Jane L.; Davidson, Alan; Saberi, Helen; Jaine, Tom (2006). The Oxford companion to food. Oxford [Oxfordshire]: Oxford University Press. ISBN 0-19-280681-5.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Hosahalli Ramaswamy; Diane Barrett; Laszlo P. Somogyi (2005). Processing fruits: science and technology. Boca Raton: CRC Press. էջ 687. ISBN 0-8493-1478-X.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիչի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիչի» հոդվածին։