Լեոնիդ Մարտինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Մարտինով (այլ կիրառումներ)

Լեոնիդ Նիկոլաևիչ Մարտինով (1905, Օմսկ-1980, Մոսկվա), ռուս խորհրդային բանաստեղծ։

Սիբիրի անցյալին են նվիրված Մարտինովի 1930-ական թվականներին գրած պոեմվիպակները («Տոբոլյան տարեգիր», «Դրախտ որոնողը», «Տնահյուս Վեներան»), որոնք աչքի են ընկնում ինքնատիպ ֆաբուլայով։ Մարտինովի ռոմանտիկ քնարերգությունը կապված է առասպելական ֆանտաստիկ կերպարի հետ («Ծովածոց», «Էրցինյան անտառը», ժողովածուներ, երկուսն էլ՝ 1945)։ Հասուն շրջանի քնարական գործերից են «Բանաստեղծություններ» (1955), «Առաջնեկություն» (1965, ՌՍՖՍՀ Մ․ Գորկու անվան պետական մրցանակ, 1966) , «Բնության ձայնը» (1966) ժողովածուները։ 1950-ական թվականներին Մարտինովը հանդես է եկել նաև որպես թարգմանիչ («Տարբեր երկրների բանաստեղծներ», 1964)։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1974

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png