Լեոնարդ Կալագեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնարդ Կալագեն
 
Կուսակցություն՝ Լեյբորիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
Ծննդյան օր մարտի 27, 1912(1912-03-27)[1][2][3][…]
Ծննդավայր Copnor, Փորթսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4]
Վախճանի օր մարտի 26, 2005(2005-03-26)[1][2][3][…] (92 տարեկան)
Վախճանի վայր Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Հայր James Callaghan?[2]
Մայր Charlotte Gertrude Cundy?[2]
Ամուսին Audrey Callaghan, Baroness Callaghan of Cardiff?
Զավակներ Margaret Jay, Baroness Jay of Paddington?[5], Julia Elizabeth Callaghan?[2] և Michael James Callaghan?[2]
 
Պարգևներ
Կապիչի շքանշան

Լեոնարդ Ջեյմս Կալագեն[6], Քարդիֆի բարոն Կալոգեն[7] (անգլ.՝ Leonard James Callaghan, Baron Callaghan of Cardiff, մարտի 27, 1912(1912-03-27)[1][2][3][…], Copnor, Փորթսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4] - մարտի 26, 2005(2005-03-26)[1][2][3][…], Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ-լեյբորիստ, 1976-1979 թվականներին՝ պահպանողականների տիրապետության 18-ամյա դարաշրջանից առաջ, Միացյալ Թագավորության վարչապետ։

Կալագեն (ձախից)՝ Ջիմի Քարթերի հետ

Հայտնի է նաև որպես Ջիմ Կալագեն («Արևային Ջիմ», «Ջենթլմեն Ջիմ», «Մեծ Ջիմ»)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնարդ Ջեյմս Կալագենը ծնվել է 1912 թվականի մարտի 27-ին Պորտսմութում։ Այլ կերպ կոչվել է նաև հոր՝ Ջեյմսի անունով։ Կալագենի մայրը հրեա էր, իսկ հայրը իռլանդացի կաթոլիկի որդի, որը Մեծ իռլանդական սովի տարիներին փախել էր Անգլիա։ Կալագենի հայրը տնից փախել է 1890-ական թվականներին՝ Թագավորական ռազմածովային նավատորմում ծառայության անցնելու նպատակով։ Քանի որ նա շատ երիտասարդ էր բանակ գնալու համար, կեղծել է ծննդյան ամսաթիվը և փոխել իր ազգանունը Կալագենից՝ Գարոգան, որպեսզի նրա իրական ինքնությունը հնարավոր չլինի պարզել։ Նա ծառայել է մինչև Չիֆ-փեթթի-սպայի կոչումը[8]։

1930-1940-ական թվականներին արհմիութենական շարժման գործիչ էր, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ 1945 թվականին առաջին անգամ ընտրվել է խորհրդարան[9]։ 1947-1950 թվականներին՝ տրանսպորտի նախարարության, իսկ 1950-1951 թվականներին Ծովակալության խորհրդարանական քարտուղար էր։ 1951-1964 թվականներին լեյբորիստների ստվերային աշխատասենյակներում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Հարոլդ Վիլսոնի աշխատասենյակներում զբաղեցրել է համապատասխանաբար գանձարանի կանցլերի (1964-1967) և ներքին գործերի նախարարի (1967-1970) պաշտոնները[10][11][12][13]։

1973 թվականին ընտրվել Է Լեյբորիստական կուսակցության նախագահ, իսկ 1974-1976 թվականներին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար։ 1976 թվականից Մեծ Բրիտանիայի վարչապետն էր։

Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միակ քաղաքական գործիչն էր, որը զբաղեցրել է բոլոր չորս նշանավոր պաշտոնները (Great officers of State)․ եղել է վարչապետ, գանձարանի կանցլեր, ներքին և արտաքին գործերի նախարար։

Եվրոպական տնտեսական համագործակցությանը Միացյալ Թագավորության մասնակցության ակտիվ կողմնակից էր։ Տնտեսական ճգնաժամից և 1978-1979 թվականների ձմռանը կատարված գործադուլից հետո՝ 1979 թվականի մարտի 28-ին, խորհրդարանը անվստահություն է հայտնել Կալագենի աշխատասենյանին, որը մնացել է անորոշ վիճակում՝ մինչև մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները, որտեղ վճռական հաղթանակ են տարել պահպանողականները՝ Մարգարետ Թետչերի գլխավորությամբ[14][15]։ 1980 թվականին կորցրել է առաջատարի դիրքը նաև կուսակցությունում։

1983 թվականից մինչև 1987 թվականը Համայնքների պալատի «հայրն» էր։ Համայնքների պալատից հեռանալուց հետո, 75-ամյակի կապակցությամբ, պարգևատրվել է թագուհու կողմից և արժանացել Քարդիֆի բարոն տիտղոսին, որը թույլ է տվել նրան տեղ զբաղեցնել Միացյալ Թագավորության լորդերի պալատում։

Կալագենի մականունը «Մեծ Ջիմ» է, քանի որ Մեծ Բրիտանիայի ամենանշանավոր վարչապետն էր ամբողջ պատմության ընթացքում։ Ապրելով ուղիղ 93 տարի՝ Կալագենին է պատկանել նաև վարչապետների երկարակեցության ռեկորդը։ Նա ընդամենը երկու շաբաթ է տեսել իր կնոջը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Dictionary of Welsh Biography, Y Bywgraffiadur Cymreig — 1997. — 319 p. — ISBN 978-0-900439-86-5
  5. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  6. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 74
  7. Каллагэн // Исландия — Канцеляризмы. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 526. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 12). — ISBN 978-5-85270-343-9.
  8. Conroy, Harry Callaghan (The 20 British Prime Ministers of the 20th Century). — London: Haus Publishing. — ISBN 978-1-904950-70-7
  9. Andrew Davies, To Build A New Jerusalem: Labour Movement from the 1890s to the 1990s (1992) pp 232–33
  10. The Cabinet Papers: Reform and VAT, from the National Archives
  11. Britain:Selective Torment Արխիվացված 2013-08-27 Wayback Machine, Time, Friday, 16 September 1966
  12. Conroy, 2006, էջեր 9–11
  13. J.N. Houterman. «Royal Naval Volunteer Reserve (RNVR) Officers 1939–1945». Unithistories.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  14. «1979: Early election as Callaghan defeated». On this Day. BBC News. 1979 թ․ մարտի 28. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  15. «History – James Callaghan». BBC. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джеймс Каллаген // Новое время. —М., 1974. — № 18. — С. 26.
  • Каллагэн, Джеймс // Редкол.: Кравченко Л.П. (отв.ред. и др.) Кто есть кто в мировой политике. — М.: Политиздат, 1990. — С. 178. — ISBN 5-250-00513-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդ Կալագեն» հոդվածին։