Լասսե Էրիկ Պյոուստի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լասսե Էրիկ Պյոուստի
ֆիններեն՝ Lasse Pöysti
Ծնվել էհունվարի 24, 1927(1927-01-24)[1][2][3][…]
ԾննդավայրՍորտավալա, Ֆինլանդիա[2][3]
Մահացել էապրիլի 5, 2019(2019-04-05)[3][4] (92 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի[5]
ԿրթությունHelsinki Normal Lyceum?
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Մասնագիտացումդերասան, գրող, թատրոնի դերասան, սցենարիստ, ռեժիսոր, թատրոնի տնօրեն և կինոռեժիսոր
ԱմուսինBirgitta Ulfsson?[6]
Պարգևներ
IMDbID ID 0702554

Լասսե Էրիկ Պյոուստի (հունվարի 24, 1927(1927-01-24)[1][2][3][…], Սորտավալա, Ֆինլանդիա[2][3] - ապրիլի 5, 2019(2019-04-05)[3][4], Հելսինկի[5]), ֆինացի թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր և սցենարիստ՝ պարգևադրված Ֆինլանդիայի արվեստագետներին տրվող բարձրագույն պարգևով՝ «Pro Finlandia» (1969) մեդալով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1927 թվականի հունվարի 24-ին, Սորտվալա քաղաքում և եղել է ընտանիքի երրորդ երեխան էր։ Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ (1939-1940 թվականներ) ընտանիքը տարհանվել է երկրի ներսում։

13 տարեկանում նա իր դեբյուտը կատարեց Օլիի դերում «Սուոմինեն ընտանիքը» ֆիլմում, որը տղային Ֆինլանդիայում հայտնի դարձրեց։ 1942 թվականից 1945 թվականը նկարահանվեցին ևս չորս ֆիլմ Սուոմինենների ընտանիքի մասին, և նկարվեց ռադիոսերիալ, իսկ երիտասարդ դերասանը ունեցավ ժամանակավոր աշխատանք Ֆիննական պետական թատրոնում։

1945 թվականին ավարտեց գիմնազիան և ընդունեց Հելսինական համալսարան, բայց թողեց կրթությունը դերասանի կարիերայի համար։ Հետաքրքրվել է ֆրանսերենով և 1950 թվականին կրթաթոշակ է ստացել Փարիզում սովորելու համար։

1952 թվականին ամուսնացել է դերասանուհի Բիրգիտտա Ուլֆսոնի հետ։

1981-1985 թվականը աշխատել է Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնի տնօրեն։ Վերադառնալով Ֆինլանդիա՝ շարունակեց նկարահանվել ֆիլմերում՝ զուգահեռ աշխատելով Հելսինկիի քաղաքային թատրոնում և Շվեդական թատրոնում։ 1991 թվականին տեղափոխվեց Փարիզ։

Վերջին տարիներին ապելով Հելսինկիի Լաուտասաարի կղզում՝ խաղացել է Հելսինկիի քաղաքային թատրոնում «Քառյակ» պիեսում, որը ցուցադրվում է 2002 թվականից մինչև ֆուլ հաուս, ինչպես նաև դեր է խաղացել Բենգտ Ահլֆորսի «Մարդը, ով հրաժարվում է օգտվել վերելակից» անհատական շոուում, որը գրվել է հատուկ նրա համար։

Մահացել է 2019 թվականին ապրիլի 5-ին[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ջուսի» մրցանակում արժանացել է «Լավագույն երիտասարդ դերասան» (1946 թվական), «Լավագույն դերասան» (1951, 1977, 1980, 1987 թվականներ), «Բետոնե Ջուսի» (2010 թվական)
  • Մեդալ «Pro Finlandia» (1969 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 ElonetNational Audiovisual Institute, 2006.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Petäjä J. Näyttelijä ja ohjaaja Lasse Pöysti on kuollut (фин.) // Helsingin Sanomat / K. NiemiHelsinki: Sanoma Media Finland, 2019. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  4. 4,0 4,1 4,2 Lasse Pöysti on kuollut: ”Nukkui rauhallisesti pois aamuyöllä” (фин.) // IltalehtiHelsinki: Alma Media, 2019. — ed. size: 122548 — ISSN 0783-0025; 1797-7983
  5. 5,0 5,1 5,2 Moring K. Lasse Pöysti eteni tv:n tähtinäyttelijästä teatterikentän uudistajaksi (фин.) // Helsingin Sanomat / K. NiemiHelsinki: Sanoma Media Finland, 2019. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
  6. Tapio I. "Aina nuori, komea ja lahjakas" – lapsuus Sortavalassa selittää Lasse Pöystin pitkää ja monipuolista uraa (фин.) // KalevaOulu: Kaleva365, 2019. — ISSN 0356-1356; 2242-6515
  7. 7,0 7,1 7,2 7,3 Kansallisbiografia (фин.) / M. KlingeSuomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
  8. Christel Pettersson (2019 թ․ ապրիլի 5). «Lasse Pöysti död - «Han var en skådespelare som de flesta finländare, oavsett ålder, har någon relation till»» (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.