Իրիս (կոնֆետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրիս
Ենթատեսակկոնֆետ, Քաղցր հրուշակեղեն (ОКП 91 2000)[1], Շաքարավազով քաղցրեղեն (որը պարունակում է սպիտակ շոկոլադ), որը չի պարունակում կակաո[2][3] և Հրուշակեղեն
Առաջացման երկիր Անգլիա
 Toffee Վիքիպահեստում
Կտրտված իրիս

Իրիս, պոմադային զանգված, որը ստացվում է խտացրած կաթը շաքարավազի, կերամաթի, մրգահյութի և բուսական յուղի կամ մարգարինի հետ եփելիս։ Կտրտված տեսքով վաճառվում է որպես կոնֆետ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ իրիս անվանումը կաթնային կոնֆետներին տվել է 20-րդ դարի ֆրանսիացի հրուշակագործ Մորնասը, ով աշխատում էր Սանկտ Պետերբուրգում։ Նա կոնֆետը նմանեցրել է իրիս ծաղկի թերթիկներին[4]։

Իրիսի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրիսի պատրաստման ժամանակ երբեմն ավելացնում են բուրավետիչ կամ խտացնող նյութեր` ալյուր, սոյայի սպիտակուց, քունջութ, մանրեցված ընկույզ և այլն։ Իրիսը կարող է ունենալ միջուկ և պատված լինել գլազուրով։

Ըստ պատրաստման եղանակի՝ իրիսները լինում են՝ ձուլածո և տիրաժավորած։ Ըստ խտության և նյութակազմվածքի՝ տարբերում են իրիսի հետևյալ տեսակները[5].

  • Կիսափափուկ («Ոսկե բանալի»)
  • Տիրաժային
  • Կիսակոշտ
  • Փափուկ
  • Ձգվող («Կիս-կիս», «Տուզիկ»)

Շոկոլադե կամ վանիլային իրիսը անգլախոս երկրներում անվանում են «ֆաջ» (fudge): Լեհաստանում իրիսի հիման վրա պատրաստում են փափուկ կաթնային կոնֆետներ` «Կովիկ» («Коровка»)[6]: ԱՄՆ-ում շատ հայտնի են ծովային ջրով իրիսները (անգլ.՝ Salt water taffy):

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում տարածում էին գտել փաթեթավորված մանր կոնֆետները` իրիսները։ Պատրաստման ընթացքը կազմված է հետևողականորեն ավելացվող և եփվող բաղադրիչներից, դրանց եռացումը տեղի է ունենում 120—130 °C ջերմաստիճանում, որի արդյունքում զանգվածը դեռևս ջրիկ է մնում։ Պատրաստի զանգվածը սառեցնում են մինչև 60 °C:

Սառչելուց հետո զանգվածը դառնում է խիտ՝ այնքան, որ տեղադրվի հատուկ սարքի մեջ, որից դուրս է գալիս որոշակի հաստությամբ իրիսային զանգվածը։ Դրանք անց են կացվում փաթեթավորող մեքենայի միջով, կտրտվում են և փաթեթավորվում։

Փաթեթավորումից հետո արտադրանքը սառեցվում է հատուկ թունելներում, այնուհետև ուղարկվում է չորանոց, որտեղ 38 °C ջերմաստիճանի պայմաններում տեղի է ունենում բյուրեղացում։ Ըստ ձևի՝ իրիսը կարող է լինել աղյուսաձև, քառակուսաձև և ձևավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրիս (կոնֆետ)» հոդվածին։