Իտալական առավոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալական առավոտ
տեսակգեղանկար
նկարիչԿառլ Բրյուլով
տարի1823
ժանրդիմապատկեր
գտնվում էKunsthalle Kiel?
հավաքածուKunsthalle Kiel?
Ծանոթագրություններ

«Իտալական առավոտ» (ռուս.՝ Итальянское утро), ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ, Միլանի և Պարմի ակադեմիաների անդամ, Պետերբուրգի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսոր Կառլ Բրյուլովի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1823 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 41 × 36 սմ։

Այսօր «Իտալական առավոտ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Քունստհալլե Քիլում[3] (Քիլ, Գերմանիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իտալական առավոտ» ստեղծագործությունը Կառլ Բրյուլովը վրձնել է Իտալիա այցելությունից հետո՝ 1823 թվականին։ Նկարում մեծ դեր է խաղում լուսավորությունը, որի մասին հեղինակն այսպես է արտահայտվել.

Ես լուսավորել եմ մոդելին արևի լույսով։ Լույսն ընկած է հետևից, այդ իսկ պատճառով կնոջ դեմքն ու կրծքերը մնացել են ստվերում և անդրազդում են շատրվանից. այս ամենը բոլոր ստվերները դարձնում է ավելի դուրեկան, քան սովորական լուսավորության դեպքում, որը գալիս է պատուհանից։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իտալական առավոտ» կտավում Բրյուլովը պատկերել է երիտասարդ կնոջ։ Վերջինս լվացվում է շատրվանից հոսող ջրի շիթով՝ լուսավորված առավոտվա արևի մեղմ ճառագայթներով[3]։

Նկարը մեծ հայտնիություն պարգևեց Բրյուլովին. նա ստացավ գովասանական կարծիքներ սկզբից իտալացիների կողմից, հետո նաև Նկարիչների խրախուսման կայսերական ընկերության անդամներից։ Վերջինս «Իտալական առավոտ» ստեղծագործությունը ընծայում է Նիկոլայ I-ի կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային։

Բրյուլովը նկարել է նաև կտավի «շարունակությունը», որը կոչվում է «Իտալական կեսօր»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «1823 Брюллов К.П. "Итальянское утро."». www.bryullov.ru. 05.07.2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին.
  2. «Итальянское утро, Брюллов, 1823». Музеи мира и картины известных художников (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
  3. 3,0 3,1 «К.П. Брюллов - Итальянское утро». www.centre.smr.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.