Իվան Դիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Դիմով
Ծնվել էդեկտեմբերի 4, 2002(2002-12-04) (21 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունծանրամարտիկ

Իվան Դիմով (բուլղար․՝ Иван Димов, դեկտեմբերի 4, 2002(2002-12-04), Սոֆիա, Բուլղարիա) բուլղարացի ծանրորդ, 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2023 թվականի Եվրոպայի առաջնության և 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Դիմովը ծնվել է 2002 թվականին։ 2018 թվականին մասնակցել է Իտալիայում տեղի ունեցած Եվրոպայի պատանիների առաջնությանը և մինչև 50 կգ քաշային կարգում նվաճել արծաթե մեդալ։ 2021 թվականին Ֆինլանդիայում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչև 67 կգ քաշային կարգում նվաճել է բուլղարացի ծանրորդը նվաճել է բրոնզե մեդալ՝ ցույց տալով երկու վարժությունների արդյունքում 291 կգ[1]։

2022 թվականի մայիս-հունիս ամիսներին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 61 կգ քաշային կարգում Իվան Դիմովն 286 կգ արդյունքով գրավել է տեղը՝ իր կարիերայում առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Երևանում տեղի ունեցած Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում, Իվանը մինչև 61 կգ քաշային կարգում երկու վարժությունների արդյունքում 277 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն։
Արդյունք Քաշ Թվակա Մրցաշարի վայր Պոկում Հրում Հրում
 Ոսկի մինչև 61 կգ 2022 Տիրանա, Ալբանիա 135,0 151,0 286,0
 Բրոնզ մինչև 61 կգ 2023 Երևան, Հայաստան 127,0 150,0 277,0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ewfed.net. «ewfed Results» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.