Իվանովոյի տիկնիկային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվանովոյի տիկնիկային թատրոն
Տեսակտիկնիկային թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԻվանովո
Կայքivkukla.ru

Իվանովոյի տիկնիկային թատրոն, տիկնիկային թատրոն Իվանովո քաղաքում, գտնվում է քաղաքի կենտրոնում, Պուշկինի հրապարակի վրա, մշակույթի պալատի շենքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվանովոյի տիկնիկային թատրոնը ստեղծվել է 1935 թվականի փետրվարի 8-ին, որպես Պատանի հանդիսատեսի թատրոնի մասնաճյուղ։ Հիմնադրվել է Տիկնիկագործների առաջին համառուսական կուրսերի շրջանավարտ Եկատերինա Պիրոգովայի կողմից։ 1940 թվականին թատերախումբը դարձել է ինքնուրույն թատրոն։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Իվանովոյի տիկնիկային թատրոնում արդյունավետ կերպով աշխատում էր Ե. Ս. Դեմենին։ 1951 թվականին թատրոնի գլխավոր ռեժիսորն է դարձել Բ. Կ. Պաշկովը։ 1970-ական թվականներին թատրոնի ռեժիսորն է դարձել Մ. Ի. Վրավցովան, ով ձգտում էր ներկայացումներ ստեղծել ամենափոքր հանդիսատեսի համար։ 1980-1995 թվականներին թատրոնը ղեկավարել է Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ե. Գ. Դերիմովան։ Թատրոնը սկսել է բեմադրել մյուզիքլներ («Խրճիթ», «Առեղծվածային գետաձին» ֆոլկ-օպերաները), ֆոլկ բեմադրություններ («12 ամիս», «Որսորդը մինչև հեքիաթը») և էպոս («Ռուսական հողի իշխանը»)։ Թատրոնն ուներ մանկական ստուդիա։ 1996 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավարն է դարձել Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ե. Է. Իվանովան։ Թատրոնի խաղացանկում սկսել են հայտնվել ներկայացումներ ամենատարբեր տարիքի մարդկանց համար, սկսած ամենափոքրերից («Հեքիաթ-հանելուկ») մինչև հասուն տարիքի հանդիսատես («Գրիմ եղբայրների հեքիաթը», «Խաղում ենք ասպետ», «Չայկովսյկու մանկական ալբոմը»)[1]։

«Մրջնաբույն» տիկնիկային թատրոնների փառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից թատրոնը կազմակերպում է «Մրջնաբույն» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը։ Փառատոնն անց է կազվում երկու տարին մեկ անգամ, 1995 թվականից։ Փառատոնին տարբեր տարիների մասնակցել են թատրոններ Չեխիայից, Լիտվայից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Յարոսլավլից, Ուֆայից, Կուրսկից, Չեբոկսարիից, Օրենբուրգից, Մուրմանսկից և Ռուսաստանի այլ քաղաքներից[2]։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերախմբում կա 16 դերասան, ովքեր Յարովսլավի թատերական ինստիտուտի և Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիայի շրջանավարտներ։ Հինգ դերասաններ Ռուսաստանի վաստակավոր արտիստներ են։ Ռուսաստանի վաստակոր արտիստներ.

  • Ելենա Էնգելսովնա Իվանովա, գեղ. ղեկավար
  • Վլադիմիր Վլադիմիրովիչ Կուզնեցով
  • Բորիս Բորիսովիչ Նովիկով
  • Ալեքսանդր Սերդիտով
  • Թամարա Կլեվցովսկայա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ивановский театр кукол. История». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. «Ивановский театр кукол. Фестиваль «Муравейник»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]