Իսահակ Կարախանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իսահակ Կարախանյան | |
---|---|
հունիսի 1, 1921[1] - հոկտեմբերի 9, 2000 (79 տարեկան) | |
Ծննդավայր | Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ[1] |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Արտամետ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Պարգևներ |
Իսահակ Պողոսի Կարախանյան (հունիսի 1, 1921[1], Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ[1] - հոկտեմբերի 9, 2000, Երևան, Հայաստան), հայ զինվորական, Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1921 թվականի հունիսի 10-ին գյուղ Գետաշեն (Շահումյանի շրջան, ԼՂՀ)։ Երեք աստիճանի փառքի շքանշանների ասպետ։
Պատերազմին մասնակցել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի (Թամանյան) կազմում (1942 թվականի օգոստոսից), եղել է ականանետային հաշվարկի հրամանատար, գնդի դպրոցի պետի տեղակալ։ Փառքի շքանշաններին արժանացել է Կերչի և Սևաստոպոլի ազատագրման, Օդերի գետանցման ժամանակ ցուցաբերած հերոսության համար։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Մահացել է 2000 թվականի հոկտեմբերի 9-ին։ Թաղված է գյուղ Արտամետում։ Երևանում նրա հիշատակին տեղադրվել է հուշարձան։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փառքի շքանշան 1-ին աստիճանի 31 մայիսի, 1945
- Փառքի շքանշան 2-րդ աստիճանի 26 հունիսի, 1944
- Փառքի շքանշան 3-րդ աստիճանի 9 մարտի, 1944
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (հունիս 3 1945, 1985)
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- Շքանշան Բեռլինի գրավման համար
- Շքանշան Վարշավայի ազատագրման համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 294)։ |
Կատեգորիաներ:
- Հունիսի 1 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 2000 մահեր
- Գետաշեն գյուղում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի շրջանավարտներ
- Հայ գնդապետներ
- Փառքի շքանշանի հայ ասպետներ (ԽՍՀՄ)