Կերչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կերչ (քաղաք, Ուկրաինա)ից)
Քաղաք
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Kerch IMG 2287 1725.jpg
45°20′19″ հս. լ. 36°28′05″ ավ. ե. / 45.338611° հս. լ. 36.468056° աե. ե.
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Ենթարկում հանրապետական նշանակության քաղաք
Մարզ Ղրիմի Ինքնավար Հանրապետություն
Քաղաքային խորհուրդ Կերչի քաղաքային խորհուրդ
Այլ անվանումներ Չերկեզ-Տոբայ
Մակերես 108[1] կմ²
Բարձր. ծովի մակ-ից 80[1] մ
Խոսվող լեզուներ Ուկրաիներեն, Ռուսերեն, Ղրիմի թաթարերեն
Բնակչություն 145 414[2] մարդ (2012)
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ +380 6561
Փոստային ինդեքսներ 98300-98398
Ավտոմոբիլային կոդ AK / 01
Պաշտոնական կայք www.kerchrada.gov.ua
##Կերչ (Ուկրաինա)
Red pog.png
##Կերչ (Ղրիմ)
Red pog.png

Կերչ (ուկրաիներեն՝ Керч, ղրիմի թաթարերեն՝ Keriç), քաղաք Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կերչի քաղաքային խորհուրդում, հանրապետական նշանակության քաղաք։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Չերկեզ-Տոբայ։

2012 թվականի տվյալներով Կերչ քաղաքում բնակվում էր 145 414 մարդ։ Տարածքը՝ 108 կմ²։

Անվանում[խմբագրել]

Հիմնադրվել է մ․ թ․ ա․ 6-րդ դարում և կոչվել Պանտիկապեոն, որը, ենթադրում են, առաջացել է իրանական լեզուներից։ Ստուգաբանությունը վիճելի է․ պունտ ― «հինգ», 2֊րդ բաղադրիչը պարզ չէ․ կամ պանտա ― «ուղի», ապ ― «ջուր»՝ «ամանի վիզ» իմաստով, որտեղից առաջացել է այն նեղուցի անունը, որի ափին գտնվում է քաղաքը։

9-րդ դարից հայտնի է հին ռուսական Կորչև անվամբ, որի հիմքը ոմանք համարում են къарка ― «կոկորդ, վիզ» բառը (այսինքն՝ հին անվանման պատճենումն է), ոմանք էլ գտնում են, որ այն առաջացել է հին ռուսերեն «դարբնություն» նշանակող крч հիմքից (այսինքն ցույց է տալիս մետաղի մշակման հնագույն կենտրոն լինելը)։

Թաթար֊մոնղոլական արշավանքների շրջանում հայտնի էր Չերկիո անվամբ, ենթարկվել է Ջենովային («Չերկիյո» անվան կագումը կապում են «չերքեզ» բառի հետ)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]