Իոսեբ Գրիշաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսեբ Գրիշաշվիլի
վրաց.՝ იოსებ გრიგოლის ძე გრიშაშვილი
Ծնվել էապրիլի 12 (24), 1889 կամ 1889[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էօգոստոսի 3, 1965(1965-08-03) կամ 1965[1]
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունպատմաբան, բանաստեղծ, գրականության պատմաբան, գրականագետ, թարգմանիչ և գրող
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ուշագրավ աշխատանքներ«Վարդերի փունջ»,«Երևակայություն»
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ստալինյան մրցանակ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Ioseb Grishashvili Վիքիպահեստում

Իոսեբ Գրիգորի Գրիշաշվիլի (իսկական ազգանունը՝ Մամուլաիշվիլի, ապրիլի 12 (24), 1889 կամ 1889[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 3, 1965(1965-08-03) կամ 1965[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային բանաստեղծ, գրականագետ։ Վրաստանի Ժողովրդական բանաստեղծ (1959)։ ՎԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)։

«Վարդերի փունջ» (1906) և «Երևակայություն» (1907) բանաստեղծությունների առաջին ժողովածուներում տուրք է տվել մոդեռնիզմին։ Երկրում խորհրդային իշխանության հաստատումից հետո երգել է «վերածնված Վրաստանը»։ Բանաստեղծությունների միհատորյակի (1949) համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1950)։ Գրել է «Սայաթ-Նովա», «Հին Թբիլիսիի գրական բոհեման», Գաբրիել Սունդուկյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, գրականության և թատրոնի, հայ-վրացական, ռուս-վրացական, վրաց-ուկրաինական գրական կապերի մասին աշխատություններ։ Մտերիմ է եղել Հովհաննես Թումանյանի հետ։ Վրացերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի պոեմները, «Գիքոր»-ը, Նաղաշ Հովնաթանի, Գուրգեն Մահարու և ուրիշ հայ գրողների ստեղծագործություններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարապետյան Տ., Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե., 1962, էջ 72—93։
  • Ахумян Т., Лирика Иосиба Гришашвили, в его кн.; Литературные статьи и воспомина–ния, Е., 1966.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 Гришашвили Иосиф Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսեբ Գրիշաշվիլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 230