Ինտս Դալդերիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինտս Դալդերիս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1971(1971-02-10)[1] (53 տարեկան)
ԾննդավայրՅուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լատվիա
ԿրթությունՅազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և երաժիշտ
Զբաղեցրած պաշտոններԼատվիայի Սեյմի պատգամավոր, Լատվիայի Սեյմի պատգամավոր և Մշակույթի նախարար
ԿուսակցությունԺողովրդական կուսակցություն և Շարժում
 Ints Dālderis Վիքիպահեստում

Ինտս Դալդերիս (լատիշերեն՝ Ints Dālderis, փետրվարի 10, 1971(1971-02-10)[1], Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ)[2], լատվիացի երաժիշտ և քաղաքական գործիչ, սկզբում՝ Լատվիայի ժողովրդական կուսակցության, ապա՝ «Նոր դարաշրջան» կուսակցության, այնուհետև՝ «Միասնության» և, վերջում՝ «Շարժում՝ հանո՛ւն»-ի անդամ[3]։ 2009 թվականի մարտի 12-ից մինչև 2010 թվականի նոյեմբերի 3-ը եղել է Լատվիայի մշակույթի նախարարը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1995 թվականներին սովորել է Լատվիայի Յազեպս Վիտոլսի անվան երաժշտական ակադեմիայում։ 1999-ից աշխատել է Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբում, ինչպես նաև՝ լատվիական ազգային օպերայում և Լիեպայայի սիմֆոնիկ նվագախմբում։ 2005-2006 թվականներին եղել է լատվիական ազգային օպերայի տնօրենը, միաժամանակ սկսել է դասավանդել Լատվիայի երաժշտական ակադեմիայում։ 2006-ից 2008 թվականներին եղել է մշակույթի գծով ազգային խորհրդի անդամ։ 2006-2009 թվականներին գլխավորել է Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը։

2009 թվականի մարտի 12-ին ստանձնել է Լատվիայի մշակույթի նախարարի պաշտոնը՝ ժողովրդական կուսակցության քվեով։ 2010 թվականի մարտի 19-ին, այն բանից հետո, երբ ժողովրդական կուսակցությունը հայտարարել է կառավարող կոալիցիայից իր դուրս գալու մասին, Դալդերիսն էլ հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից և մնում մշակույթի նախարար[5]։ 2010 թվականի հունիսին անդամագրվել է «Նոր դարաշրջան» կուսակցությանը[6], որի անունից խորհրդարանական մանդատ է ստացել 2010 թվականի ընտրություններում։ 2010 թվականի նոյեմբերի 3-ին հրաժեշտ է տվել նախարարի պաշտոնին, բայց հաջորդ տարում նրան չի հաջողվել սեյմ՝ խորհրդարան անցնել։

Աշխատել է որպես երկրի նախագահի խորհրդական, իսկ 2013 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Ռիգայի խորհրդի անդամ[7]։ 2014 թվականի խորհրդանական ընտրություններում ընտրվել է 12-րդ գումարման սեյմի պատգամավոր՝ «Միասնություն» կուսակցության ցուցակով[8]։ 2017 թվականին միացել է Դանիելս Պավլուտսի հիմնած Kustība Par!,(«Շարժում՝ հանո՛ւն») խմբավորմանը[9]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արխիվացված պատճենը» (լատվիերեն). mk.gov.lv. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.lmic.lv/en/musicians/ints-dalderis-363
  2. Inese Lūsiņa (2009 թ․ մարտի 21). «Ints Dālderis. Izlēmības man pietiek». Diena. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. «New Latvian political party off the ground». Public Broadcasting of Latvia. 2017 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. «Five MPs who recently left the Unity party: Ilze Vinkele, Lolita Cigane, Andrejs Judins, Aleksejs Loskutovs and Ints Dalderis are among the party's ranks as their former party's fortunes have hit rock-bottom.»
  4. Leca, Diana (2009 թ․ հուլիսի 30). «Interview with Ints Dālderis, Latvian Minister of Culture». Cultural Diplomacy. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. Andris Saulītis (19 marca 2010). «Արխիվացված պատճենը» (լատվիերեն). diena.lv. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. Andris Saulītis (28 czerwca 2010). «Արխիվացված պատճենը» (լատվիերեն). diena.lv. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. «Արխիվացված պատճենը» (լատվիերեն). pv2013.cvk.lv. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. «12. Saeima apstiprināta» (լատվիերեն). nra.lv. 4 listopada 2014. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. «Partiju «Kustība Par!» vadīs Pavļuts; valdē ievēlē arī Viņķeli un Dālderi» (լատվիերեն). lsm.lv. 26 sierpnia 2017. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինտս Դալդերիս» հոդվածին։