Ինսեկտոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինսեկտոֆոբիա կամ էնտոմոֆոբիա, յուրահատուկ ֆոբիաներից մեկը` կապված միջատների հանդեպ վախի հետ։ Պատկանում է զոոֆոբիայի դասին[1]։ Ինսեկտոֆոբիան լինում է բոլոր տարիքի մարդկանց մոտ, սկսած մանուկ հասակից[2]։ Ինսեկտոֆոբիայի առավել տարածված տեսակներն են ապիֆոբիան (վախ մեղուներից) և միրմեկոֆոբիան (վախ մրջյուններից)[3]։

Առաջացման պատճառներ և ախտանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինսեկտոֆոբիան միջատների հանդեպ վախերի ընդհանուր անվանումն է։ Այն կարող է արտահայտվել ինչպես բոլոր տեսակի միջատների, այնպես էլ դրանց առանձին ներկայացուցիչների հանդեպ վախով։ Ինսեկտոֆոբիայի առավել տարածված տեսակներ են համարվում ապիֆոբիան (վախ մեղուներից), միրմեկոֆոբիան (վախ մրջյուններից), կնիդոֆոբիան (վախ խայթող միջատներից) և իզոպտերոֆոբիան (վախ տերմիտներից և փայտակեր միջատներից)[3]։ Գոյություն ունի տեսություն, ըստ որի այս վախի աղբյուրները գալիս են հնուց, երբ մարդիկ ապրելով անտառներում և քարանձավներում՝ մշտապես շփվում էին կենդանական աշխարհի վտանգավոր ներկայացուցիչների հետ, և որոշ միջատների խայթոցները կարող էին մահացու լինել մարդու համար։ Ինսեկտոֆոբիան կարող է առաջանալ օբյեկտիվ տարբեր պատճառներից, օրինակ, որոշ միջատների հետ բացասական շփումներից՝ մեղվի կամ մրջյունի խայթոցներից և դրանցից հետո զարգացող ալերգիկ ռեակցիաներից հետո։ Ինսեկտոֆոբիայի իռացիոնալ պատճառ կարող է հանդիսանալ միջատների՝ քթի կամ բերանի միջոցով մարմնի մեջ ներթափանցելու հանդեպ վախը, զզվանքը միջատի արտաքին տեսքից[2]։

Ինսեկտոֆոբիայի ախտանշանների դրևորումը կարող է զգալիորեն տարբեր լիներ յուրաքանչյուր հիվանդի մոտ՝ մեծահասակների մոտ, ավելի մեծ հոգեբանական կայունության շնորհիվ, կարող է արտահայտվել ոչ այդքան ինտեսնիվ, որքան երեխաների մոտ։ Այդուհանդերձ, մեծահասակների մոտ նույնպես կարող է լինել խուճապային գրոհներ. դրանք հաճախ կանանց մոտ են լինում։ Որոշ դեպքերում կարող են զարգանալ հոգեբանական ծանր ախտանշաններ, ինչի պատճառով հիվանդը ինքն իրեն կարող է վնասել (մարմնին թունավոր քսուքներ քսելով, միջատներին կրակով ոչնչացնելու փորձեր անելով և այլն)։

Ինսեկտոֆոբիայի ախտանշանային դրսևորումները կարող են արտահայտվել հետևյալ ձևերով՝

  • վախի սոմատիկ (մարմնական) դրսևորումներ (բբերի լայնացում, առատ քրտնարտադրություն, դեմքի մաշկի գունատություն կամ գերարյունություն (հիպերեմիա), մկանային հիպերտոնուս (գերլարվածություն), պսիխոմոտոր գրգռվածություն),
  • պացիենտի կողմից միջատներից խույս տալու սևեռուն ցանկության դրսևորում,
  • միջատների հետ շփման ժամանակ խուճապային հարձակումներ,
  • պացիենտի՝ ինքն իրեն և շրջապատի մարդկանց վախի առարկայից պաշտպանելու իռացիոնալ գործողություններ. տարածքը և մարդկանց թույնով ցողելը, պաշտպանիչ հագուստ հագնելը և այլն։

Կլինիկական պատկերի, ինչպես նաև հենց պացիենտների և նրանց հարազատների շրջանում անցկացված հարցումների հիման վրա կատարվում է ֆոբիայի ախտորոշում, երբեմն անհրաժեշտ կարող է լինել ուղղակիորեն դիտարկել պացիենտի ռեակցիան իր վախի առարկայի նկատմամբ[2]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինսեկտոֆոբիայի բուժումը ցուցված է պացիենտի կյանքի որակը նշանակալիորեն բարձրացնելու համար։ Որպես ֆոբիայի այս տեսակի, ինչպես նաև՝ բոլոր մյուս ֆոբիաների, բուժում լիովին արդարացված է առճակատման գնալու և կոգնիտիվ-վարքաբանական թերապիան, որոնք մեծ մասամբ ազատում են պացիենտին միջատների հանդեպ իռացիոնալ վախից և նեղացնում են ֆոբիայի սահմանները՝ մինչև ռացիոնալ վախեր։ Մանկական ինսեկտոֆոբիայի դեպքում կարելի է սկսել միջատների մեծ, գունագեղ նկարներով հանրագիտարան ձեռք բերելուց, միջատների մասին ֆիլմեր դիտելուց[4]։

Անհրաժեշտ է խուսափել վախի հիպերկոմպեսացիայի դրսևորումներից, երբ պացիենտի մոտ առաջանում է տանը վտանգավոր միջատներ պահելու ցանկություն, քանի որ դա կարող է ֆոբիայի վերսկսման պատճառ դառնալ։ Ինսեկտոֆոբիայի կանխարգելման բովանդակությունը միջատների հետ շփումները, ինչպես նաև դրանց հետ կապված ցանկացած բացասական ազդեցությունները սահմանափակելն է[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Виды зоофобий
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Инсектофобия — боязнь насекомых». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 Инсектофобия — страх насекомых
  4. Ребенок боится насекомых