Ինիգո Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինիգո Ջոնս
անգլ.՝ Inigo Jones
Ի ծնեInigo Jones
Ծնվել էհուլիսի 15, 1573(1573-07-15)[1][2][3][…]
ԾննդավայրSmithfield, Անգլիայի թագավորություն
Մահացել էհունիսի 21, 1652(1652-06-21)[1][3][4][…] (78 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիական հանրապետություն[5]
Ոճ(եր)վերածննդի ճարտարապետություն
Ուշագրավ աշխատանքներSt Paul's Church, Covent Garden? և Queen's Chapel?
 Inigo Jones Վիքիպահեստում

Ինիգո Ջոնս (Inigo Jones, հուլիսի 15, 1573(1573-07-15)[1][2][3][…], Smithfield, Անգլիայի թագավորություն - հունիսի 21, 1652(1652-06-21)[1][3][4][…], Լոնդոն, Անգլիական հանրապետություն[5]), անգլիացի ճարտարապետ։

Ճարտարապետություն ուսանել է Իտալիայում և Ֆրանսիայում (1596 թվականի և 1614 թվականի միջև)։ 1615 – 1643 թվականներին եղել է թագավորական շենքերի գլխավոր տեսուչ։ Լինելով Պալլադիոյի հետևորդը՝ կազմել է նրա տրակտատի մեկնաբանությունները (հրատարակվել են 1715 թվականին)։ Ջոնսը ձգտել է ազատել անգլիական ճարտարապետության միջնադարյան մնացուկներից, նրանում հաստատել դասական ճարտարապետության սկզբունքները՝ հորինվածքի հստակություն և համաչափությունների նրբագեղություն։

Գործերից են՝ Ուայթհոլլ պալատի անսամբլի նախագիծը (իրականացվել է միայն Բանկետինգ հաուսը 1619-1622 թթ.), թագուհու առանձնատունը Գրինվիչում (1616-1635 թթ.), Կոբեմհոլլ պալատի կենտրոնական մասը (Քենտ, 1620), Ուիլթոնհաուս պալատի ինտերիերը (Ոլիլտշիր, մոտ․ 1649-1652 թթ.)։ Աշխատել է նաև որպես թատերական նկարիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Inigo Jones (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Summerson J. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  5. 5,0 5,1 5,2 Джонс Иниго // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինիգո Ջոնս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։