Ինգա Յանկաուսկայտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգա Յանկաուսկայտե
Ծնվել էհունվարի 10, 1981(1981-01-10) (43 տարեկան)
ԾննդավայրԿաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունԼիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
Քաղաքացիություն Լիտվա
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի

Ինգա Յանկաուսկայտե (լիտ.՝ Inga Jankauskaitė, հունվարի 10, 1981(1981-01-10), Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լիտվացի դերասանուհի, երգչուհի և հեռուստահաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-1997 թվականներին սովորել է Կաունասի Յուոզաս Նաույալիսի անվան երաժշտական դպրոցում (ֆորտեպիանոյի դասարան)։ 1996-1997 թվականներին «Kauno fonas» ռադիոալիքով վարել է մանկական «Ingumynai» հաղորդումը։ 1999 թվականին ավարտել է Կաունասի Վինցաս Կուդիրկայի անվան երաժշտական դպրոցը, 1997-1999 թվականներին «Ultra vires» ռադիոալիքով վարել է «Širdele mano» հաղորդումը։ Ավարտել է Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիան։ Լիտվայի ազգային դրամատիկական թատրոնի դերասանուհի է, 2004 թվականից նկարահանվում է կինոյում։ 2010 թվականին առաջադրվել է «Արծաթե կռունկ» մրցանակին` «Զրո 2» սև կատակերգությունում խաղացած դերի համար[2]։

Երգչուհի և հեռուստահաղորդավարուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-1999 թվականներին Ինգա Յանկաուսկայտեն հանդես է եկել L+ խմբում։ Երգում է լիտվերեն, անգլերեն ու ռուսերեն երգեր։ 2007 թվականին Յանկաուսկայտեն Չեսլոսլավ Գաբալիսի հետ մասնակցել է «Žvaigždžių duetai» շոուին` գրավելով երկրորդ տեղը։ 2008-2017 թվականներին եղել է այդ շոուի վարողը։

2010 թվականին Ինգա Յանկաուսկայտեն թողարկել է ռուսական ռոմանսների «Romanso Improvizacija» ալբոմը, որը ձայնագրել էր Ուրելիյուս Գլոբիսի հետ։

2013 թվականին դարձել է «Chorų Karai» շոուի հաղորդավարը («Clash of the Choirs»-ի լիտվական տարբերակը)[3]։ Վարել է նաև «Lietuvos Balsas» (միջազգային «The Voice» շոուի լիտվական տարբերակը) ծրագրի երկրորդ և երրորդ եթերաշրջանները[4][5]. Եղել է «Լիտվական ձայն» նախագծի 5-րդ, 6-րդ և 7-րդ եթերաշրջանների ուսուցիչներից։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել երկու անգամ. 2002 թվականին ամուսնացել է պրոդյուսեր Հինտարաս Պլուտնիկասի հետ (այս ամուսնությունից ունեցել է որդի` Կոստատը)։ 2010 թվականի ապրիլին ամուսնացել է Մարյուս Ստրաչկայտիսի հետ։ Այս ամուսնությունից ծնվել են երկվորյակներ Յոնասն ու Մարիան։ Զույգը բաժանվել է 2016 թվականի մարտի 10-ին, Կլայպեդում։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 - «Քինգ Քոնգի դուստրը» - Բերտա (ըստ Թերեզա Վալտերի գրքի, ռեժ.` Յոնաս Վայկտուս, Նոր դրամատիկական թատրոն)
  • 2004 - «Մարիա Ստյուարտ» - Մարիա Ստյուարտ (Ֆրիդրիխ Շիլլերի պիեսը, ռեժ.` Յոնաս Վայկտուս, Լիտվայի ազգային դրամատիկական թատրոն)
  • 2005 - «Դևեր» - Լիզա (ըստ Ֆյոդր Դոստոևսկու վեպի, ռեժ.` Յոնաս Վայկտուս, Լիտվայի ազգային դրամատիկական թատրոն)
  • 2006 - «Փոքրիկ իշխանը» - Վարդ (ըստ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպի, ռեժ.` Սաուլյուս Միկոլայտիս, Լիտվայի ազգային դրամատիկական թատրոն)
  • 2007 - «Ռոմեո և Ջուլիետ» - Ջուլիետ (ռեժ.` Այդաս Գինիոտիս)
  • 2008 - «Վիլնյուս-Դաքար» - Օդրե (ռեժ.` Կոստատ Սմորիգինաս)[6]
  • 2009 - «Մարդը Լա Մանշից» - Դուլսինեա (ռեժ.` Ադոլֆ Վեչերսկիս)
  • 2015 - «Թագուհի Լուիզան» - Թագուհի Լուիզա (ըստ Արվիդաս Յուոզայտիսի գրքի, ռեժ.` Գիտիս Պասեգիմաս, Կլայպեդայի դրամատիկական թատրոն)[7]

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - «Կատարյալ միայնության մեջ» - Ալբինա Նեյֆալտիենե-Պուսելեմ
  • 2006–2009 - «Անկոչ սերը» - Մետա Բարոնայտե-Զվինիենե
  • 2009 - «Զրո 2» - Լիկա
  • 2013 - «Ինչպես գողանալ կնոջը» - երգչուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգա Յանկաուսկայտե» հոդվածին։