Իզաբել Փրեյսլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբել Փրեյսլեր
իսպ.՝ María Isabel Preysler Arrastia
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1951(1951-02-18)[1] (73 տարեկան)
ԾննդավայրՄանիլա, Ֆիլիպիններ[2]
Քաղաքացիություն Իսպանիա և  Ֆիլիպիններ
Մայրենի լեզուիսպաներեն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունբարձրաշխարհիկ հեղինակություն, մոդել և հեռուստահաղորդավարուհի
ԱմուսինԽուլիո Իգլեսիաս, Carlos Falcó, 5th Marquess of Griñón? և Miguel Boyer?[2]
Ծնողներհայր՝ Carlos Preysler y Pérez de Tagle?[3], մայր՝ Beatriz Arrastia y Reinares?
Զբաղեցրած պաշտոններMarquess of Griñón?
ԵրեխաներԷնրիկե Իգլեսիաս, Խուլիո Իգլեսիաս կրտսեր, Chabeli Iglesias?, Tamara Falcó Preysler? և Ana Boyer Preysler?
Կայքisabelpreysler.com
 Isabel Preysler Վիքիպահեստում

Մարիա Փրեյսլեր Արաստիա (փետրվարի 18, 1951(1951-02-18)[1], Մանիլա, Ֆիլիպիններ[2], առավել հայտնի Իզաբել Փրեյսլեր անվամբ), ֆիլիպինուհի ակտիվ հասարակական գործիչ և հեռուստահաղորդավար[4][5][6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրեյսլերը ծնվել է Ֆիլիպինների Մանիլա քաղաքում։ Հարուստ ընտանիքի վեց երեխաներից երրորդն է։ Սովորել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու մասնավոր դպրոցում։ Հայրը՝ Կառլոս Փրեյսլեր Փերեզ դե Տագլեն, «Ֆիլիպինյան ավիաուղիներ» ընկերության գործադիր տնօրենն էր և Մանիլայի իսպանական բանկի ղեկավարներից մեկը[8]։ Մայրը՝ Մարիա Բեաթրիզ Արաստիա ի Ռեյնարեսը, Մանիլայի անշարժ գույքի ընկերություններից մեկի սեփականատերն էր[8][9]։ Նա դերասանուհի Նիլ Ադամսի ազգականն է, ինչպես նաև ամերիկացի դերասան Սթիվեն Ռ. Մակքուինի զարմուհին[10]։

Փերեզ դե Տագլեի ընտանիքն զբաղվել է կոպրայի և մանիլական կանեփաթելի արտադրությամբ, որը, մինչ նեյլոնի գյուտը, հաստ պարանների և նման իրերի արտադրության միակ հումքն էր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիքում Փրեյսլերը մոդել էր, մասնակցել է «Sheraton Hotels and Resorts»-ի կողմից Մանիլայում կազմակերպված բարեգործական միջոցառումներին և գեղեցկության հանդեսներին՝ արժանանալով բազմաթիվ տիտղոսների։ 16 տարեկանում նա արտագաղթել է Մադրիդ (Իսպանիա)՝ քեռու և մորաքրոջ մոտ ապրելու, և հաշվապահություն սովորելու «Mary Ward» քոլեջում, որը իռլանդական կաթոլիկ համալսարան էր։

1970 թվականին Փրեյսլերը որպես լրագրող սկսել է աշխատել իսպանական ¡Hola! ամսագրում։ Նրա առաջին հարցազրույցը կայացել է իր ապագա ամուսնու` Խուլիո Իգլեսիասի հետ։ 1984 թվականին նա վարել է «Spanish lifestyle»-ի Hoy en Casa հեռուստահաղորդումը, ինչպես նաև հյուրընկալվել է տարբեր ծրագրերում։ 2001 թվականի մայիսին նա արքայազն Չարլզի պատվավոր հյուրն էր՝ Անգլիայում «Chelsea Flower Show»-ի տարածքում նրա Իսպանական այգու բացման արարողության ժամանակ։

2005 թվականին ևս Փրեյսլերը արքայազնի հյուրն էր Իսպանիայում՝ Ռոյալ Քրաունի տարածքում կազմակերպված տոնախմբությանը։ Իսկ 2004 թվականին Փրեյսլերը դարձել է Իսպանիայի հյուրընկալը, երբ իր տանը կազմակերպել է աստղային զույգ Դևիդ Բեքհեմի և Վիկտորյա Բեքհեմի ընդունելության խնջույքը։ Նա և Վիկտորյան մտերմացել են, և Վիկտորիայի՝ Մադրիդում գտնվելու ժամանակ բազմիցս միասին հայտնվել լուսանկարներում։

Փրեյսլերը շարունակում է մնալ Ferrero Rocher, Suárez jewelry, Manolo Blahnik shoes, Chrysler cars և Porcelanosa tiles կազմակերպությունների ներկայացուցիչ-մոդելը, ինչի համար 2006 թվականին հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին համագործակցել է նրա հետ՝ ապրանքանիշը գովազդային կազմակերպություններում ներկայացնելու նպատակով։

Hola ամսագրի ընթերցողները Փրեյսլերին ընտրել են որպես 1991, 2002, 2006 և 2007 թվականների Իսպանիայի ամենաէլեգանտ և նորաձև կին[11]։

2006 թվականին Փրեյսլերը ՄԱԿ-ի կողմից՝ Հիլարի Քլինթոնի, Շակիրայի և Յոկո Օնոյի հետ արժանացել է «Women Together» մրցանակին՝ բարեգործական ներդրման համար։ Ի դեպ, նա առաջին ֆիլիպինուհին է պատմության մեջ, որն արժանացել է այդ մրցանակին[12]։

2007 թվականին նա իր դուստրերի հետ որպես հարգարժան հյուր Արքայազն Չարլզի կողմից հրավիրվել է Լոնդոնի տիրույթում գտնվող Կլարենս-հաուս[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Իզաբելը ծանոթացել է նախկին ֆուտբոլիստ Խուլիո Իգլեսիասի հետ, որն այդ ժամանակ երգիչ դառնալու պայմանագիր էր կնքել։ Իգլեսիասը նրան հրավիրել է Խուան Պարդոյի համերգին[14]։ Յոթ ամիս անց՝ 1971 թվականի հունվարի 29-ին, զույգն ամուսնացել է։ Նրանց ամուսնությունը տևել է 7 տարի, որի արդյունքում ծնվել են երեք երեխաները՝ Չաբելի Իգլեսիաս (ծնված 1971 թվականին), Խուլիո Իգլեսիաս կրտսեր (ծնված 1973 թվականին) և Էնրիկե Իգլեսիաս (ծնված 1975 թվականին)։ Նրանք ամուսնալուծվել են 1979 թվականին, որից հետո՝ 1982 թվականին, Իզաբելը երեխաներին առևանգելու սպառնալիքներ ստանալու պատճառով նրանց ուղարկել է Մայամի՝ հոր մոտ բնակության։

1980 թվականի մարտի 23-ին Փրեյսլերն ամուսնացել է Գրինյոնի մարքիզ Կառլոս Ֆալկոյի հետ[15]։ Զույգն ունի դուստր՝ Թամարա Իզաբել Ֆալկո անունով (ծնված 1981 թվականին)։ 1985 թվականին զույգն ամուսնալուծվել է։

Նրա երրորդ ամուսնությունը Իսպանիայի ֆինանսների նախկին նախարար Միքայել Բոյերի հետ էր (մահացած 2014 թվականի սեպտեմբերի 29-ին)։ Զույգն ունի մեկ դուստր՝ Անա Իզաբել Բոյերը (ծնված 1989 թվականին)[15]։

Այժմ նա հարաբերությունների մեջ է գրականության Նոբելյան մրցանակակիր, պերուացի գրող, քաղաքական գործիչ և լրագրող Մարիո Վարգաս Լյոսայի հետ[16]։

1987 թվականին Իզաբելի երկու քույրերը իրենց ընտանիքների հետ ներգաղթել են Իսպանիա՝ քրոջը մոտ լինելու համար։ Նա երկքաղաքացի է. ունի Իսպանիայի և Ֆիլիպինների քաղաքացիություն։ Հայրը` Կառլոս Փրեյսլերը, մահացել է, իսկ մայրը՝ Բեաթրիզ Փրեյսլերը, ապրում է Մայամիում՝ Իզաբելի որդի Էնրիկե Իգլեսիասի հետ[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://elcierredigital.com/cultura-y-ocio/108617862/isabel-preysler-verdadera-edad-documento-nacimiento.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 Escolar J. L. S. Genealogía de don Práxedes Mateo-Sagasta y Escolar (իսպ.) // Anales de la Real Academia Matritense de Heráldica y Genealogía / Real Academia Matritense de Heráldica y GenealogíaMadrid. — Iss. 9. — P. 273. — ISSN 1133-1240
  3. 3,0 3,1 Geni(բազմ․) — 2006.
  4. «The return of Isabel Preysler». Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. «Preysler Family». www.geocities.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «Musica - Biografia». vh1la.
  7. R. Arce. «Filipino peoples' Real Ancestry». Filipino Cultured.
  8. 8,0 8,1 «Isabel Preysler». Yahoo! Noticias España. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին.
  9. «Isabel Preysler - Profiles». Hola.
  10. «10 cosas (+2) que nadie te va a contar de Isabel Preysler».
  11. «Isabel Preysler, elegida la mujer más elegante de 2007». Hola.
  12. «Awards Women Together - Women Together Awards». Miguel Villarino. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 5-ին.
  13. Tantingco, Robby (2012 թ․ դեկտեմբերի 10). «The Kapampangan girl Julio Iglesias loved before». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  14. «Julio Iglesias - Biography». Musica.
  15. 15,0 15,1 «Spain's Insiders in Insider Scandal». The New York Times. 1992 թ․ մայիսի 23. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  16. «Mario Vargas Llosa confirma que ha pedido el divorcio a su esposa». El Pais. 2015 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  17. http://www.cotilleando.com/famosos-famosazos-y-famosetes/16103-enrique-iglesias-se-va-de-marcha-con-su-abuela-filipina.html(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբել Փրեյսլեր» հոդվածին։