Խուլիո Իգլեսիաս Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խուլիո Իգլեսիաս կրտսերից)
Խուլիո Իգլեսիաս Կրտսեր
Բնօրինակ անունիսպ.՝ Julio Iglesias Jr.
Ի ծնե անունիսպ.՝ Julio José Iglesias Preysler
Ծնվել էփետրվարի 25, 1973(1973-02-25) (51 տարեկան)
Մադրիդ, Իսպանիա
Երկիր Իսպանիա և  ԱՄՆ
Ժանրերփոփ և լատինական փոփ
Մասնագիտություներգիչ, մոդել, դերասան, ֆոտոմոդել, դաշնակահար և կիթառահար
Գործիքներկիթառ, վոկալ և դաշնամուր
ԼեյբլEMI
ԿրթությունՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Կայքjulioiglesiasjr.ru
 Julio Iglesias, Jr. Վիքիպահեստում

Խուլիո Իգլեսիաս Կրտսեր (փետրվարի 25, 1973(1973-02-25), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի երգիչ, աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասի և ֆիլիպինուհի Իզաբել Պրեյսլերի ավագ որդին և Էնրիկե Իգլեսիասի ավագ եղբայրը։ Նրա ծնողները բաժանվել են 1979 թվականին, որից հետո հոր հետ մեկնել է Մայամի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուլիո Իգլեսիաս Կրտսերը շոու բիզնես մուտք է գործել որպես մոդել։ Որպես երգիչ Խուլիո Իգլեսիաս կրտսերը աշխատանքն սկսել է Էպիք Ռեքորդսի հետ պայմանագրով։ Նա մեկնեց Մայամի և սկսեց երգեր ձայնագրել իր առաջին ալբոմի՝ "Under My Eyes"-ի համար։ Ալբոմը թողարկվել է 1999 թվականին։ Ալբոմի երկու երգեր՝ "One More Chance"-ը և "Under My Eyes"-ը ձայնագրված էին անգլերեն լեզվով և ճանաչում են գտնում Լոս Անջելեսում և Նյու Յորքում։ "One More Chance"-ը նա 1999 կատարում է Միս Տիեզերք մրցույթի բացման արարողության ժամանակ, ինչպես նաև այդ երգով բացում է Շերի Հարավային Ամերիկայի շրջագայությունը։ Ալբոմը մեծ ճանաչում չի գտնում ԱՄՆ-ում և երգիչը շուտով խզում է պայմանագիրը Էպիկ Ռեքորդսի հետ։

Խուլիո Իգլեսիաս Կրտսերի երկրորդ ալբոմը թողարկվում է 2003 թվականին Warner Music Group-ում։

2014-ին նա միանում է Latin Lovers խմբին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հոկտեմբերին նա իր անունը փոխում է՝ Խուլիո Խոսե Իգլեսիասը դարձնելով Խուլիո Իգլեսիաս։ 2011 թվականի մայիսին երգիչն ամուսնացել է բելգիացի մոդել Շերիզ Վերհարթի հետ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլիո Իգլեսիաս Կրտսեր» հոդվածին։