Ժուան Կաբրալ ջի Մելու Նիտու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժուան Կաբրալ ջի Մելու Նիտու
ԱԱՀ՝ Ժուան Կաբրալ ջի Մելու Նիտու
Բնագիր
ԱԱՀ՝
João Cabral de Melo Neto
Ծննդյան օր՝ Հունվարի 9, 1920
Ծննդավայր՝ Ռեսիֆ
Վախճանի օր՝ Հոկտեմբերի 9, 1999
Վախճանի վայր՝ Ռիո-դե-Ժանեյրո
Քաղաքացիություն՝ Բրազիլիա
Ազգություն բրազիլիացի
Ստորագրություն՝ 150px

Ժուան Կաբրալ ջի Մելու Նիտու (պորտ.՝ João Cabral de Melo Neto, 9 հունվար 1920, Ռեսիֆ - 9 հոկտեմբեր 1999, Ռիո-դե-Ժանեյրո), բրազիլիացի պոետ, դիվանագետ։

Կենսագրությունը[խմբագրել]

Ժուան Կաբրալ ջի Մելու Նիտուի հուշարձանը, Ռեսիֆի

Ծնվել և կրթությունն աստացել է Ռեսիֆում (Պեռնամբուկո նահանգում)։

1940 թվականին հարում է մայրաքաղաքային պոետ-ավանգարդիստների խմբին (Ժորժի դը Լիմա, Կառլոս Դրումմոնդ ջի Անդրադե)։ Բանաստեղծությունների առաջին՝ Երազաքար ժողովածուն, որ լույս տեսավ 1942 թվականին, նշանակալիորեն ազդված էր Մուրիլո Մենդեսի և Կառլոս Դրումմոնդա ջի Անդրեադի ստեղծագործությունների կողմից։ 1946 թվականին դիվանագիտական ծառայության է անցնում, որով զբաղվում է ողջ կյանքում. դիվանագիտական ծառայության մեջ է գտնվել Իսպանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում։ 1940-ական թթ. վերջին ապրում և աշխատում էր Բարսելոնայում, մտերմանում է Խոան Միրոյի, Ժոան Բրոսսայի և Dau al Set (Անտոնի Տապիես, Մոդեստ Կուշարտ) խմբի այլ անդամների հետ։

Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կնոջից՝ Ստելլա Մարիա Բարբոազա ջի Օլիվեյրայից (Stella Maria Barbosa de Oliveira), ունեցել է հինգ զավակ։ 1986 թվականին երկրորդ անգամ ամուսնանում է բանաստեղծուհի Մարլի ջի Օլիվեյրայի (Marly de Oliveira) հետ։

1999 թվականին՝ մահվանից հետո, շատ-շատերը համոզմունք էին արտահայտում, որ նա կարող էր լինել գրականության բնագավառում Նոբելյան դափնեկրի հաղթող թեկնածուն[1]։

Ստեղծագործությունը[խմբագրել]

Բանաստեղծությունների մեջ հակված է օբյեկտիվիստական, ոչ անձնական պոեզիան (Մալլարմե, Վալերի) և խիստ ձևերը, ինչը քննադատներին տեղիք տվեց խոսել նրա ինքնօրինակ կոնստրուկտիվիզմի մասին

Բանաստեղծություններ[խմբագրել]

  • Pedra do Sono (1942)
  • Os Três Mal-Amados (1943)
  • O Engenheiro (1945)
  • Psicologia da Composição com a Fábula de Anfion e Antiode (1947)
  • O Cão Sem Plumas (1950)
  • O Rio ou Relação da Viagem que Faz o Capibaribe de Sua Nascente à Cidade do Recife (1954)
  • Dois Parlamentos (1960)
  • Quaderna (1960)
  • A Educação pela Pedra (1966)
  • Museu de Tudo (1975)
  • A Escola das Facas (1980)
  • Auto do Frade (1984)
  • Agrestes (1985)
  • Crime na Calle Relator (1987)
  • Primeiros Poemas (1990)
  • Sevilha Andando (1990)

Էսսեներ[խմբագրել]

  • Consideração sobre o Poeta Dormido (1941)
  • Prática de Mallarmé (1942)
  • Joan Miró (1942)
  • Poesia e Composição (1952)
  • Carta a Murilo Mendes (1972)
  • Prosa (1998)

Ճանաչում[խմբագրել]

Նրա Morte e Vida Severina պոեմը անգլերենով թարգմանում է Էլիզաբեթ Բիշոփը, որի հիման վրա երաժշտական դրամա է գրում Շիկո Բուարկեն։

Բրազիլիական գրական ակադեմիայի անդամ (1968). Մամոենսի մրցանակ (1990), Նեյշտադյան գրական մրցանակ (1992), Իբերոամերիկյան պոեզիայի մրցանակ՝ թագուհի Սոֆիի կողմից (1994).

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. "Reportagem sobre João Cabral de Melo Neto." O Estado de São Paulo, São Paulo, 10 de outubro de 1999.

Հղումներ[խմբագրել]

  • [1] (պորտ.)

Բանաստեղծությունների նմուշներ[խմբագրել]

Թարգմանությունն անգլերենից /պորտուգալերենի համեմատությամբ/ Թոնդրակի

ԺՈՒԱՆ ԿԱԲՐԱԼ ջի ՄԵԼՈՒ ՆԻՏՈՒ

Կարլոս Դրումմոնդ ջի Անդրեադին

Չկա անձրևանոց
ընդդեմ քերթության
աճած տեղանքում, ուր ամեն ինչ զարմանալի է,
ինչպես ծաղիկը, անգամ անկողնում։
Չկա անձրևանոց
ընդդեմ սիրո
որ ծամում և թքում է, ինչպես ամենայն բերան,
որ լցվում է, ինչպես աղետ։
Չկա անձրևանոց
ընդդեմ ձանձրույթի,
ձանձրույթից չորս պատերի, տարվա չորս
եղանակների, աշխարհի չորս կողմերի։
Չկա անձրևանոց
ընդդեմ համայն աշխարհի,
ամեն օր թերթերում կլանվող՝
թղթերի ու թանաքի ներքո։
Չկա անձրևանոց
ընդդեմ ժամանակի
գետը հոսում է տների վրայով, հոսանքները
տանում են օրերն ու մազերը։