Ժաբուտիի մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաբուտիի մրցանակ
Տեսակգրական պարգև
Ենթատեսակգրական պարգև
Կազմված էԺաբուտիի մրցանակ դիդակտիկ և պարադիդակտիկ լավագույն գրքի համար, Ժաբուտիի մրցանակ լավագույն նկարազարդման համար, Q106978266?, Q97176777? և Prêmio Jabuti for Best Comic Book?
Հիմնադրվել է1958
Կայքpremiojabuti.com.br

Ժաբուտիի մրցանակ (պորտ.՝ Prêmio Jabuti), գրական մրցանակ Բրազիլիայում։ Պորտուգալերեն ժաբուտին նշանակում է «փոքրիկ կրիա»։ Ժաբուտին ցամաքային կրիայի տեսակ է, որը հայտնի է Լատինական Ամերիկայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակը սահմանվել է 1959 թվականին[1] այն ժամանակվա Բրազիլական գրքերի պալատի նախագահ Էդգար Կավալհեեյրուի կողմից՝ հայրենական լեզվամտածողության և ընթերցողական մշակույթի զարգացման համար։ Այդ թվականին կար միայն յոթ անվանակարգ։

Շնորհվում է մի քանի անվանակարգերում (պոեզիա, Նովել, վեպ, էսսե, մանկական և պատանեկան գրականություն, գրականության պատմություն, գրքի նկարազարդում և այլն)։ Անցած տարիների ընթացքում համալրվել է նոր անվանակարգերով, որոնք դուրս են եկել բուն գրականության շրջանակներից (գիտություն, լրագրություն, իրավունք, ուսուցում և այլն)։

2017 թվականից սկսած մրցանակը սկսել է ներառել երկու նոր կատեգորիա՝ կոմիքսներ և բրազիլական գիրք, որը լույս է տեսել արտասահմանում։ 2018 թվականին ժաբուտիի մրցանակը փոփոխություններ է կրել իր ձևաչափում. 29 կատեգորիաները կրճատվել են մինչև 18։ Բացի այդ, փոխվել է նաև «Տարվա գիրք» կատեգորիան (որը մինչ այդ երկու գիրք էր ընտրում՝ մեկ գեղարվեստական և մեկ գիտական գրականությունից). պարգևատրվում է միայն մեկ գիրք անկախ ժանրից[2][3]։

Դափնեկիրներ (հատընտիր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Prêmio Odebrecht de Pesquisa Histórica - Clarival do Prado Valladares | Prêmio Jabuti». www.odebrecht.com. Վերցված է 25 նոյեմբերի 2018 թ.-ին.
  2. ««Джабути уменьшает категории и увеличивает ценность призов»». Публикация новостей. Վերցված է 15 մայիսի 2018 թ.-ին.
  3. ««Премия Джабути способствует изменениям, чтобы попытаться сохранить актуальность»». Штат Сан-Паулу. Վերցված է 15 մայիսի 2018 թ.-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]